https://arm.sputniknews.ru/20211104/metsacnel-arcakhi-mijazgajin-masnakcutjuny-beglarjany-handipel-e-amn-kvongresakanneri-het-34997542.html
Մեծացնել Արցախի միջազգային մասնակցությունը. Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Մեծացնել Արցախի միջազգային մասնակցությունը. Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Sputnik Արմենիա
Արցախի պետնախարարն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն քայլեր կանի Ղարաբաղյան հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման հարցում։ 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T17:07+0400
2021-11-04T17:07+0400
2021-11-04T17:08+0400
արցախ
ամն
ամն կոնգրես
արտակ բեգլարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34995401_0:153:1198:827_1920x0_80_0_0_1c1bfc4cca8efd38ab3dd675fd16d2f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է մի քանի կոնգրեսականների հետ։ Facebook-ի իր էջում նա որոշ մանրամասներ է ներկայացրել կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումներից։«Ներկայացրել ենք Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: Հատուկ շեշտադրել ենք Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ»,- գրել է Բեգլարյանը։Հանդիպումների ընթացքում նա ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում։ Արցախի պետնախարարն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Նա նաև կարևորել է Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:Լոս Անջելեսի հայությունը շարունակում է կանգնել Արցախի կողքին. ԲեգլարյանԱրտակ Բեգլարյանը ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու իմ գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին այցելել է նաև Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին։ Քննարկել են, թե ինչպես կարելի է գրադարանում ավելացնել Արցախին առնչվող գրականությունը։Բեգլարյանը նաև լուսանկար է հրապարակել, որում իր ձեռքում պահում է Կոնգրեսի գրադարանում առկա հայալեզու ամենահին ձեռագիրը՝ 1322թ. Աստվածաշունչը:
https://arm.sputniknews.ru/20211031/lvos-anjelesi-hajutjuny-sharunakum-e-kangnel-arcakhi-kvoghqin-beglarjan-34850489.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/04/34995401_0:74:1198:974_1920x0_80_0_0_eb2d4f77a1bb59cbcae069fee2c54479.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ամն, ամն կոնգրես, արտակ բեգլարյան
արցախ, ամն, ամն կոնգրես, արտակ բեգլարյան
Մեծացնել Արցախի միջազգային մասնակցությունը. Բեգլարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
17:07 04.11.2021 (Թարմացված է: 17:08 04.11.2021) Արցախի պետնախարարն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն քայլեր կանի Ղարաբաղյան հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է մի քանի կոնգրեսականների հետ։ Facebook-ի իր էջում նա որոշ մանրամասներ է ներկայացրել կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումներից։
«Ներկայացրել ենք Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: Հատուկ շեշտադրել ենք Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ»,- գրել է Բեգլարյանը։
31 հոկտեմբերի 2021, 10:19
Հանդիպումների ընթացքում նա ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում։ Արցախի պետնախարարն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Նա նաև կարևորել է Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:
Արտակ Բեգլարյանը ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու իմ գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին այցելել է նաև Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին։ Քննարկել են, թե ինչպես կարելի է գրադարանում ավելացնել Արցախին առնչվող գրականությունը։
Բեգլարյանը նաև լուսանկար է հրապարակել, որում իր ձեռքում պահում է Կոնգրեսի գրադարանում առկա հայալեզու ամենահին ձեռագիրը՝ 1322թ. Աստվածաշունչը: