https://arm.sputniknews.ru/20211104/hajastanum-qani-erekha-e-patvastvel-kvorvonavirusi-dem-nakharary-tver-hraparakec-34983630.html
Հայաստանում քանի՞ երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նախարարը թվեր հրապարակեց
Հայաստանում քանի՞ երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նախարարը թվեր հրապարակեց
Sputnik Արմենիա
Հայաստանում կատարվել է 852 355 պատվաստում, որից 588 562–ը` առաջին, 263 793–ը երկրորդ դեղաչափով։ 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T12:38+0400
2021-11-04T12:38+0400
2021-11-04T12:43+0400
հայաստան
երեխա
պատվաստում
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
անահիտ ավանեսյան
moderna պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34735576_0:84:1600:984_1920x0_80_0_0_9082372681b1455ebe15622a7faa2537.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր տարիքի 50 երեխա։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։««Moderna»–ի պատվաստանյութը ստանալուց հետո մենք փոփոխություն արեցինք մեր որոշման մեջ, և 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես հնարավորություն ունեն այս պահին պատվաստում ստանալու։ Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, և կարող եմ ասել, որ կա հետաքրքրություն երեխաներին պատվաստելու նկատմամբ»,– ասաց Ավանեսյանը։Նախարարը նաև հայտնեց, որ ներկա պահին Հայաստանում կատարվել է 852 355 պատվաստում, որից 588 562–ը` առաջին, 263 793–ը երկրորդ դեղաչափով։«Մուրացան» հիվանդանոցում 1 ամսական երեխա է մահացել. նա վարակված է եղել կորոնավիրուսովՀիշեցնենք` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանն ասել էր, որ որոշում է կայացվել նվազեցնել «Մոդեռնայով» պատվաստվելու տարիքային շեմը, քանի որ այն Եվրամիության երկրներում կիրառվել է 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում։ Փոփոխությունը պայմանավորված է նաև նրանով, որ այս ընթացքում նաև ծնողներ են դիմել՝ հետաքրքրվելով, թե արդյոք կարող են նաև երեխաները պատվաստվել։2330 նոր դեպք, 41 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀայաստանումՀՀ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Նորվեգիայի նվիրաբերած 620 000 դեղաչափ «Մոդեռնայի» պատվաստանյութը Հայաստանում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34735576_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cee0ac140897e898492fac99d06a600b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, պատվաստում, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան, moderna պատվաստանյութ
հայաստան, երեխա, պատվաստում, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան, moderna պատվաստանյութ
Հայաստանում քանի՞ երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. նախարարը թվեր հրապարակեց
12:38 04.11.2021 (Թարմացված է: 12:43 04.11.2021) Հայաստանում կատարվել է 852 355 պատվաստում, որից 588 562–ը` առաջին, 263 793–ը երկրորդ դեղաչափով։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12 տարեկանից բարձր տարիքի 50 երեխա։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
««Moderna»–ի պատվաստանյութը ստանալուց հետո մենք փոփոխություն արեցինք մեր որոշման մեջ, և 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես հնարավորություն ունեն այս պահին պատվաստում ստանալու։ Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, և կարող եմ ասել, որ կա հետաքրքրություն երեխաներին պատվաստելու նկատմամբ»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ ներկա պահին Հայաստանում կատարվել է 852 355 պատվաստում, որից 588 562–ը` առաջին, 263 793–ը երկրորդ դեղաչափով։
Հիշեցնենք` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանն ասել էր, որ որոշում է կայացվել նվազեցնել «Մոդեռնայով» պատվաստվելու տարիքային շեմը, քանի որ այն Եվրամիության երկրներում կիրառվել է 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում։ Փոփոխությունը պայմանավորված է նաև նրանով, որ այս ընթացքում նաև ծնողներ են դիմել՝ հետաքրքրվելով, թե արդյոք կարող են նաև երեխաները պատվաստվել։
ՀՀ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 30-ին
հայտնել էր, որ Նորվեգիայի նվիրաբերած 620 000 դեղաչափ «Մոդեռնայի» պատվաստանյութը Հայաստանում է։