00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնաճը Հայաստանում. ինչն ինչքան է թանկացել

Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին գնաճ է գրանցվում պարենային և ոչ պարենային ապրանքաշուկայում։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է Հայաստանի պարենային շուկայում նկատված գնաճի չափը` վերջին տարվա և վերջին ամսվա կտրվածքով։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%: Տեղեկությունը ներկայացնում է Վիճակագրությւան կոմիտեն։
2021թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-0.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.7%-ով:
2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի՝1.5-5.2% գնաճերը:
Գնաճի բարձր մակարդակը դեռ կպահպանվի. ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ
Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 69.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`2.4% գնաճ:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 31.9%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ:
Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ: Ձվի գինը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել է 28.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`4.8%-ով: 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 8.8%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`2.5% գնաճ:
ԵԱՏՄ–ն փորձում է զսպել շաքարավազի գնաճը. Հայաստանում սպասում են ընդհանուր որոշման
Այսքան գնաճի մեջ, մեկ ապրանքանիշ գնանկում է գրանցել։
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 23.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ 0.2% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 42.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3% գնանկում:
Լրահոս
0