https://arm.sputniknews.ru/20211104/arcakhi-martunu-shrjanum-tun-e-ajrvel-tantery-mahacel-e-34989733.html
Արցախի Մարտունու շրջանում տուն է այրվել, տանտերը մահացել է
Արցախի Մարտունու շրջանում տուն է այրվել, տանտերը մահացել է
Sputnik Արմենիա
Կաղարծի համայնքի բնակչի երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է նրա դին։ 04.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-04T14:54+0400
2021-11-04T14:54+0400
2021-11-04T14:56+0400
արցախ
հրդեհ
դիակ
տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25397141_0:84:1601:984_1920x0_80_0_0_a7efda175df09d77e788f462d4e0d309.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում երեկ տուն է այրվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժինը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 21:16-ին։ Նախնական տվյալներով` ներսում տարեց կին է եղել:Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:Հրշեջներն ատոմակայանի ամենավտանգավոր տեղամասում վարժանք են իրականացրել. լուսանկարներԱյրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:Երևանում ավտոմեքենա է այրվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25397141_88:0:1511:1067_1920x0_80_0_0_826d2743388b804e156b2b9d833a2c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հրդեհ, դիակ, տուն
Արցախի Մարտունու շրջանում տուն է այրվել, տանտերը մահացել է
14:54 04.11.2021 (Թարմացված է: 14:56 04.11.2021) Կաղարծի համայնքի բնակչի երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է նրա դին։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում երեկ տուն է այրվել։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժինը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 21:16-ին։ Նախնական տվյալներով` ներսում տարեց կին է եղել:
Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին:
Այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը, որի ներսում հայտնաբերվել է նրա դին:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: