https://arm.sputniknews.ru/20211103/rus-khaghaghapahnern-apahvovel-en-shurj-7-hazar-hazar-mardu-anvtang-ajcelutjunn-arcakh-34938361.html
Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 7 հազար մարդու անվտանգ այցելությունն Արցախ
Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 7 հազար մարդու անվտանգ այցելությունն Արցախ
Sputnik Արմենիա
Խաղաղապահների բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով: 03.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-03T09:47+0400
2021-11-03T09:47+0400
2021-11-03T10:53+0400
արցախ
լաչինի միջանցք
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34939668_0:0:1920:1080_1920x0_80_0_0_63335086aad5f377a557a41b25767c7d.jpg
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ապահովել են մոտ հազար միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6,8 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:Նա նշել է, որ հոկտեմբերին դիտակետի միջոցով հաշվառվել է մոտ հազար միավոր տարանցիկ ավտոտրանսպորտ, ինչպես նաև ավելի քան 6800 մարդ` երկու ուղղությամբԸնթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով:Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները «Ратник» հանդերձանքով են։ Դիտակետերը համալրված են լուսադիոդային լուսարձակներով և անդադար էլեկտրական սնուցման աղբյուրներով։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20211102/rus-khaghaghapahnern-apahvovel-en-ukhtavvorneri-anvtang-ajcn-amaras-vanq-34901168.html
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ մոտ հազար տրանզիտային ավտոմեքենաների եւ ավելի քան 6800 մարդու անվտանգ տեղաշարժը
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ մոտ հազար տրանզիտային ավտոմեքենաների եւ ավելի քան 6800 մարդու անվտանգ տեղաշարժը
2021-11-03T09:47+0400
true
PT1M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34939668_140:0:1580:1080_1920x0_80_0_0_2800d0af471c6bfe37b328452ce9ee27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լաչինի միջանցք, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
արցախ, լաչինի միջանցք, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 7 հազար մարդու անվտանգ այցելությունն Արցախ
09:47 03.11.2021 (Թարմացված է: 10:53 03.11.2021) Խաղաղապահների բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում ապահովել են մոտ հազար միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6,8 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են սահմանային անցակետերով տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման ենթակա են բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, դրանց զննումն իրականացվում է անհրաժեշտության դեպքում»-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Եմելյանովը։
Նա նշել է, որ հոկտեմբերին դիտակետի միջոցով հաշվառվել է մոտ հազար միավոր տարանցիկ ավտոտրանսպորտ, ինչպես նաև ավելի քան 6800 մարդ` երկու ուղղությամբ
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից գմբեթավոր տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները «Ратник» հանդերձանքով են։ Դիտակետերը համալրված են լուսադիոդային լուսարձակներով և անդադար էլեկտրական սնուցման աղբյուրներով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: