https://arm.sputniknews.ru/20211103/nikvol-pashinjany-amh-hajastanjan-araqelutjan-ghekavari-het-khvosel-e-barepvokhumnerimasin-34953017.html
Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ խոսել է բարեփոխումների մասին
Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ խոսել է բարեփոխումների մասին
Sputnik Արմենիա
Վարչապետն ասել է, որ առաջիկա 5 տարում նախատեսում են կառուցել կամ վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ 03.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-03T15:22+0400
2021-11-03T15:22+0400
2021-11-03T15:26+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34952114_0:109:1600:1009_1920x0_80_0_0_11ecf3091b78001a43d05762ec126afc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամի հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմական շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը խոսել է բարեփոխումների մասին՝ նշելով, որ դրանց հիմքը կրթական ռեֆորմն է:«Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում: Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է», - ասել է Փաշինյանը:Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա այստեղ, Փաշինյանի խոսքով, աշխատանք է տարվում գնահատման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ:ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին։ Մասնավորապես, խոսքը գնում է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ:
https://arm.sputniknews.ru/20211103/karevor-e-minski-shrjanakum-banakcajin-gortsyntacy-verakangnvi-pashinjany-harutjunjanin--34941009.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34952114_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b9a16b85f1b6ed4f425f32f8a5c3f5f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
հայաստան, նիկոլ փաշինյան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ խոսել է բարեփոխումների մասին
15:22 03.11.2021 (Թարմացված է: 15:26 03.11.2021) Վարչապետն ասել է, որ առաջիկա 5 տարում նախատեսում են կառուցել կամ վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամի հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմական շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը
Հայաստանում: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Փաշինյանը խոսել է բարեփոխումների մասին՝ նշելով, որ դրանց հիմքը կրթական ռեֆորմն է:
«Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում: Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը
Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է», - ասել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա այստեղ, Փաշինյանի խոսքով, աշխատանք է տարվում գնահատման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը:
Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին։ Մասնավորապես, խոսքը գնում է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ: