https://arm.sputniknews.ru/20211103/mip-grasenjaki-petakan-finansavvorumy-voch-miajn-chi-krtshatvi-ajlev-kavelana-34958141.html
ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը ոչ միայն չի կրճատվի, այլև կավելանա
ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը ոչ միայն չի կրճատվի, այլև կավելանա
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր մշակել ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը... 03.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-03T16:32+0400
2021-11-03T16:32+0400
2021-11-03T16:41+0400
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34944250_0:84:1600:984_1920x0_80_0_0_53cedf8d415cead3d96105661f4939ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պետական ֆինանսավորումը հաջորդ տարի ոչ միայն չի կրճատվի, այլև 1.9 տոկոսով կավելանա։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե-2022–ի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նշելով, որ 2022 թ.–ին ՄԻՊ գրասենյակին առաջարկվել է հատկացնել 542 700 000 դրամ` 2021թ–ի 532 500 000 դրամի փոխարեն։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ֆինանսների նախարարությունը նախագիծ էր մշակել ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ և հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակում է այսօր այդ նախագիծը։Հիշեցնենք` 2021թ.–ի մարտին ՀՀ կառավարությունը հաստատել և ԱԺ էր ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը:ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է Արման ԹաթոյանինՀամաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցներ պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության վերացմանը։Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձն է, և կոչ էր արել պահպանել այն։
https://arm.sputniknews.ru/20210315/ete-mip-liner-ishxanutyan-hnazand-apa-nra-finansavorum-cher-krchatvi-ishxanyan-26806249.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34944250_89:0:1512:1067_1920x0_80_0_0_018fbcb35b82fb26ba944db2e2055d90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ
ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը ոչ միայն չի կրճատվի, այլև կավելանա
16:32 03.11.2021 (Թարմացված է: 16:41 03.11.2021) Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր մշակել ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` ինչ կարգավիճակում է այսօր այդ նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պետական ֆինանսավորումը հաջորդ տարի ոչ միայն չի կրճատվի, այլև 1.9 տոկոսով կավելանա։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե-2022–ի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` նշելով, որ 2022 թ.–ին ՄԻՊ գրասենյակին առաջարկվել է հատկացնել 542 700 000 դրամ` 2021թ–ի 532 500 000 դրամի փոխարեն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ֆինանսների նախարարությունը նախագիծ էր մշակել ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ և հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակում է այսօր այդ նախագիծը։
«Քանի դեռ նախագիծը կառավարության կողմից սահմանված կարգով ԱԺ չի ներկայացվել, նշանակում է` չունի այն կարգավիճակը, որ մենք այստեղ քննարկենք։ Երբ որ այդպիսի առիթ կհանդիսանա, մենք կխոսենք դրա մասին»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` 2021թ.–ի մարտին ՀՀ կառավարությունը հաստատել և ԱԺ էր ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը:
Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցներ պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության վերացմանը։
Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝
ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձն է, և կոչ էր արել պահպանել այն։