https://arm.sputniknews.ru/20211103/cankanum-em-vor-brncqamartn-aveli-shat-govazdvi-vazgen-badaljan-34943555.html
Ցանկանում եմ, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվի. Վազգեն Բադալյան
Ցանկանում եմ, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվի. Վազգեն Բադալյան
Sputnik Արմենիա
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ ու թիմային հաշվարկում 38 հավաքականների մեջ զբաղեցրեց երրորդ տեղը։ 03.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-03T12:19+0400
2021-11-03T12:19+0400
2021-11-03T12:21+0400
հայաստան
բռնցքամարտ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34943319_0:45:1600:945_1920x0_80_0_0_9963c23914f7294ac018a4df3c9de977.jpg
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն աննախադեպ արդյունքի հասավ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 38 հավաքականների մեջ զբաղեցրեց երրորդ տեղը։ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի բողոքարկումից հետո Բաչկովին հաղթանակ է շնորհվելՀավաքականի գլխավոր մարզիչ՝ բազմափորձ Վազգեն Բադալյանը կարծում է, որ նման հաջողությունը պատահական չէր, քանի որ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան արդեն միասնական է գործում, հավաքականներն էլ կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա։ «Այս մրցաշարն ապացուցեց, որ մենք բռնցքամարտում ունենք ապագա։ Կան երիտասարդներ, որոնց հետ ճիշտ աշխատանք կատարելու դեպքում կհասնենք մեծ հաջողությունների։ Կարևորն այն է, որ մեզ չխանգարեն աշխատելու ժամանակ։ Իսկ հիմա հենց այդպես է։ Մենք ամբողջ թիմում կենտրոնացած ենք մարզվելու ու արդյունքներ ունենալու վրա։ Ճիշտ է, կցանկանայի, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվեր ու դառնար ավելի մասսայական՝ այնպես, ինչպես խորհրդային տարիներին»- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Բադալյանը։ «Մինչև օլիմպիադա կհասցնեն»․ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է մարզիկներիցՄարզչից տեղեկացանք նաև, որ մեծ ուշադրություն է դարձվում բռնցքամարտիկների կարգապահության վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34943319_2:0:1426:1068_1920x0_80_0_0_1c780a317d8a482518410f16f1b640a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բռնցքամարտ, видео, տեսանյութեր
հայաստան, բռնցքամարտ, видео, տեսանյութեր
Ցանկանում եմ, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվի. Վազգեն Բադալյան
12:19 03.11.2021 (Թարմացված է: 12:21 03.11.2021) Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ ու թիմային հաշվարկում 38 հավաքականների մեջ զբաղեցրեց երրորդ տեղը։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն աննախադեպ արդյունքի հասավ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։
Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 38 հավաքականների մեջ զբաղեցրեց երրորդ տեղը։
Հավաքականի գլխավոր մարզիչ՝ բազմափորձ Վազգեն Բադալյանը կարծում է, որ նման հաջողությունը պատահական չէր, քանի որ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան արդեն միասնական է գործում, հավաքականներն էլ կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա։
«Այս մրցաշարն ապացուցեց, որ մենք բռնցքամարտում ունենք ապագա։ Կան երիտասարդներ, որոնց հետ ճիշտ աշխատանք կատարելու դեպքում կհասնենք մեծ հաջողությունների։ Կարևորն այն է, որ մեզ չխանգարեն աշխատելու ժամանակ։ Իսկ հիմա հենց այդպես է։ Մենք ամբողջ թիմում կենտրոնացած ենք մարզվելու ու արդյունքներ ունենալու վրա։ Ճիշտ է, կցանկանայի, որ բռնցքամարտն ավելի շատ գովազդվեր ու դառնար ավելի մասսայական՝ այնպես, ինչպես խորհրդային տարիներին»-
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Բադալյանը։
Մարզչից տեղեկացանք նաև, որ մեծ ուշադրություն է դարձվում բռնցքամարտիկների կարգապահության վրա։