https://arm.sputniknews.ru/20211103/ajs-pahin-nman-teghekutjun-chunem-harutjunjany-erakvoghm-handipman-masin---34942538.html
Այս պահին նման տեղեկություն չունեմ. Հարությունյանը` եռակողմ հանդիպման մասին
Այս պահին նման տեղեկություն չունեմ. Հարությունյանը` եռակողմ հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Լրագրողներն Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են լուրերը, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է սպասվում։ 03.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-03T11:45+0400
2021-11-03T11:45+0400
2021-11-03T11:50+0400
հայաստան
արայիկ հարությունյան
ադրբեջան
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26061230_0:209:3014:1905_1920x0_80_0_0_03697a95dcc93de960e48e4e0a3dda26.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկություն չունի` նոյեմբերի 9-ին սպասվո՞ւմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, թե ոչ։ Հարությունյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` նշեքով, որ այս պահին նման տեղեկություն չունի։ Մոսկվայում կայացել է Գրիգորյանի, Օվերչուկի և Մուստաֆաևի եռակողմ հանդիպումը«Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր և այլն։ Այնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին որևէ բան չկա»,–ասաց Հարությունյանը։ Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին նշել էր, որ այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
https://arm.sputniknews.ru/20210901/mek-orva-gorts-che-sergey-lavrovy-erakoxm-haytararutyunneri-iragortsman-masin-28852009.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26061230_82:0:2811:2047_1920x0_80_0_0_6a4e0c7dd228477e2d66b88aa1ec761d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արայիկ հարությունյան, ադրբեջան, հանդիպում
հայաստան, արայիկ հարությունյան, ադրբեջան, հանդիպում
Այս պահին նման տեղեկություն չունեմ. Հարությունյանը` եռակողմ հանդիպման մասին
11:45 03.11.2021 (Թարմացված է: 11:50 03.11.2021) Լրագրողներն Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են լուրերը, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկություն չունի` նոյեմբերի 9-ին սպասվո՞ւմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, թե ոչ։
Հարությունյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` նշեքով, որ այս պահին նման տեղեկություն չունի։
«Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են սահմանների հետ կապված հարցեր, ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցեր և այլն։ Այնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին որևէ բան չկա»,–ասաց Հարությունյանը։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 27-ին նշել էր, որ այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։