https://arm.sputniknews.ru/20211102/hrshejnern-atvomakajani-amenavtangavvor-teghamasum-varzhanq-en-irakanacrel-lusankarner-34915866.html
Հրշեջներն ատոմակայանի ամենավտանգավոր տեղամասում վարժանք են իրականացրել. լուսանկարներ
Հրշեջներն ատոմակայանի ամենավտանգավոր տեղամասում վարժանք են իրականացրել. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Վարժանքի նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը: 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T16:02+0400
2021-11-02T16:02+0400
2021-11-02T16:03+0400
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
ատոմակայան
հրշեջ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34915089_0:37:700:431_1920x0_80_0_0_532749c7320c61a952a921dbdadf4a3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։Տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում են յուղեր, շատ են մալուխային հորանները:«Որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարրերի համար: Ուսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով՝ սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել են հրդեհի մարման աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:Նշվում էր, որ վարժանքի նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:Վարժանքն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ, ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34915089_39:0:662:467_1920x0_80_0_0_918e7c98204c4cca934ac203dd5f0f0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, հրշեջ, հայաստան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, հրշեջ, հայաստան
Հրշեջներն ատոմակայանի ամենավտանգավոր տեղամասում վարժանք են իրականացրել. լուսանկարներ
16:02 02.11.2021 (Թարմացված է: 16:03 02.11.2021) Վարժանքի նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք: Տեղեկությունը
հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում են յուղեր, շատ են մալուխային հորանները:
«Որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարրերի համար: Ուսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով՝ սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել են հրդեհի մարման աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում էր, որ վարժանքի նպատակն էր ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:
Վարժանքն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ, ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: