https://arm.sputniknews.ru/20211102/haj-araqelakan-ekeghecu-arajarky-zarmacrel-e-hajastani-ekvonvomikaji-nakhararin-34909134.html
Հայ առաքելական եկեղեցու առաջարկը զարմացրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարին
Հայ առաքելական եկեղեցու առաջարկը զարմացրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարին
Sputnik Արմենիա
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերի ցանկից հանվում է 4 օր, դրանք վերածվում են աշխատանքային օրերի։ 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T13:43+0400
2021-11-02T13:43+0400
2021-11-02T15:27+0400
հհ կառավարություն
օրենք
նախարար
ամանոր
սուրբ ծնունդ
մայր աթոռ սուրբ էջմիածին
վահան քերոբյան
մեռելոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28062574_0:84:1600:984_1920x0_80_0_0_441cd8a959c1e22fd446fd93907dc86b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարարՎահան Քերոբյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց` իր համար զարմանալի է` ինչու Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը դարձնել աշխատանքային օրեր, քանի որ Նոր տարին եկեղեցական տոն չէ։Հայ Առաքելական եկեղեցին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։Մերժելով եկեղեցու առաջարկը` նախարարը խոստացավ փոխարենն ուժեղացնել ճնշումը այն գործատուների նկատմամբ, որոնք իրենց աշխատակիցներին չեն տրամադրում օրենքով հասանելիք տարեկան ամբողջ արձակուրդը։«Բազմաթիվ մարդիկ ստիպված են լինում աշխատել ոչ աշխատանքային օրերին, որովհետև դրա անհրաժեշտությունն իրենց գործատուն տեսնում է, և իրենք, ըստ էության, օրենք են խախտում։ Բնականաբար, այս հանգստյան օրերը (հունվարի 3-7-ը,– խմբ.) հանելով, մենք անուղղակիորեն ստիպում ենք, որպեսզի գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն արձակուրդային այն օրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մարդը կարողանա վերականգնել իր ուժերը տարվա ընթացքում»,– ասաց նա։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով նախատեսվում է հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:Այսպիսով, տոնական օրերի ցանկից հանվում է 4 օր, դրանք վերածվում են աշխատանքային օրերի։
https://arm.sputniknews.ru/20211028/qervobjann-asel-e-te-vorqan-gumar-e-hajastany-kvorcnum-amanvorja-erkaratev-tvoneri-pattsharvov-34741503.html
https://arm.sputniknews.ru/20211026/ha-ateist-em-harcer-kan-azhum-tezh-qnnarkum-e-amanvorja-tvonery-krtshatelu-harcvov-34672595.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28062574_90:0:1511:1066_1920x0_80_0_0_34319c31545f1af6c6c83bbb697a1cfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, օրենք, նախարար, ամանոր, սուրբ ծնունդ, մայր աթոռ սուրբ էջմիածին, վահան քերոբյան, մեռելոց
հհ կառավարություն, օրենք, նախարար, ամանոր, սուրբ ծնունդ, մայր աթոռ սուրբ էջմիածին, վահան քերոբյան, մեռելոց
Հայ առաքելական եկեղեցու առաջարկը զարմացրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարին
13:43 02.11.2021 (Թարմացված է: 15:27 02.11.2021) Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերի ցանկից հանվում է 4 օր, դրանք վերածվում են աշխատանքային օրերի։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարարՎահան Քերոբյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց` իր համար զարմանալի է` ինչու Հայ առաքելական եկեղեցին չի առաջարկում դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը դարձնել աշխատանքային օրեր, քանի որ Նոր տարին եկեղեցական տոն չէ։
Հայ Առաքելական եկեղեցին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։
«Այն կարևոր հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկվեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, արդեն ընդգրկված են։ Դա Սուրբ ծնունդն է, Զատիկը և այլն»,– ասաց Քերոբյանը։
Մերժելով եկեղեցու առաջարկը` նախարարը խոստացավ փոխարենն ուժեղացնել ճնշումը այն գործատուների նկատմամբ, որոնք իրենց աշխատակիցներին չեն տրամադրում օրենքով հասանելիք տարեկան ամբողջ արձակուրդը։
28 հոկտեմբերի 2021, 08:28
«Բազմաթիվ մարդիկ ստիպված են լինում աշխատել ոչ աշխատանքային օրերին, որովհետև դրա անհրաժեշտությունն իրենց գործատուն տեսնում է, և իրենք, ըստ էության, օրենք են խախտում։ Բնականաբար, այս հանգստյան օրերը (հունվարի 3-7-ը,– խմբ.) հանելով, մենք անուղղակիորեն ստիպում ենք, որպեսզի գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն արձակուրդային այն օրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մարդը կարողանա վերականգնել իր ուժերը տարվա ընթացքում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով նախատեսվում է հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:
Այսպիսով, տոնական օրերի ցանկից հանվում է 4 օր, դրանք վերածվում են աշխատանքային օրերի։
26 հոկտեմբերի 2021, 11:42