https://arm.sputniknews.ru/20211102/gnishikum-5-mvokhragujn-kaqav-en-vorsacel-inch-e-sparnum-orenqy-khakhtvoghnerin-34919757.html
Գնիշիկում 5 մոխրագույն կաքավ են որսացել. ի՞նչ է սպառնում օրենքը խախտողներին
Գնիշիկում 5 մոխրագույն կաքավ են որսացել. ի՞նչ է սպառնում օրենքը խախտողներին
Sputnik Արմենիա
«Նիվա» ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված հարթափող որսորդական հրացաններ։ 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T17:00+0400
2021-11-02T17:00+0400
2021-11-02T17:05+0400
տուգանք
որս
որսագողություն
զենք
վայոց ձոր
մոխրագույն կաքավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34919688_0:107:700:501_1920x0_80_0_0_c9742f094601dad50ce6fe2b6a32f530.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզում` Գնիշիկում, մոխրագույն 5 կաքավ են որսացել, որոնց որսն արգելված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են ոստիկանություն։Նշվում է, որ ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։Հիշեցնենք, որ որսագողությունը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածով, որի համաձայն` «ապօրինի որսը, որը պատճառել է խոշոր վնաս, կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը չորս տարի ժամկետով»:
https://arm.sputniknews.ru/20210911/vorsagoxutyan-depq-loru-marzum-avtomeqenayum-aveli-qan-60-lor-e-haytnabervel-28974785.html
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34919688_0:41:700:566_1920x0_80_0_0_9f77f32b2b8366a9d91f75acc449c042.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տուգանք, որս, որսագողություն, զենք, վայոց ձոր, մոխրագույն կաքավ
տուգանք, որս, որսագողություն, զենք, վայոց ձոր, մոխրագույն կաքավ
Գնիշիկում 5 մոխրագույն կաքավ են որսացել. ի՞նչ է սպառնում օրենքը խախտողներին
17:00 02.11.2021 (Թարմացված է: 17:05 02.11.2021) «Նիվա» ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված հարթափող որսորդական հրացաններ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզում` Գնիշիկում, մոխրագույն 5 կաքավ են որսացել, որոնց որսն արգելված է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Զառիթափ գյուղի հարակից տարածքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող և հարթափող մեկական որսորդական հրացաններ, փամփուշտներ և ձեռքի լուսարձակ։ Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաև որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են ոստիկանություն։
Նշվում է, որ ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ որսագողությունը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածով, որի համաձայն` «ապօրինի որսը, որը պատճառել է խոշոր վնաս, կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը չորս տարի ժամկետով»:

11 սեպտեմբերի 2021, 16:15