00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնաճի բարձր մակարդակը դեռ կպահպանվի. ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Центрального Банка Армении Мартин Галстян во время пресс-конференции (15 июня 2021). Еревaн
Председатель Центрального Банка Армении Мартин Галстян во время пресс-конференции (15 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվել
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ առկա գնաճային ռիսկերը հավասարակշռված են, իսկ անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն ի զորու է զսպելու դրանք։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշում է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ՝ 7.25% թողնելու մասին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ԵԱՏՄ–ն փորձում է զսպել շաքարավազի գնաճը. Հայաստանում սպասում են ընդհանուր որոշման
«2021թ–ի սեպտեմբերին գրանցվել է 0.1 տոկոս գնանկում` նախորդ տարվա նույն ամսվա 0.2 տոկոս գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ` ամսվա վերջին կազմել է 8.9 տոկոս։ Իսկ 12-ամսյա բնականոն գնաճը սեպտեմբերին պահպանվել է 8 տոկոս մակարդակի վրա»,– ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահն արձանագրեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ակտիվ գործընթացի ֆոնին ՀՀ գործընկեր երկրներում նկատվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնում։ Հայաստանի տնտեսության վրա նկատվում է արտաքին գործոններով պայմանավորված գնաճային ազդեցություն։
Սուպերմարկեպ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ գնաճից կախված
ՀՀ տնտեսական զարգացումները կանխատեսում են ակտիվության անկում, ինչը ԿԲ նախագահը պայմանավորեց գյուղատնտեսության ոլորտում առկա անկմամբ ու համավարակի հերթական ալիքի տարածման հետևանքով ծառայությունների ճյուղերում ակնկալվող դանդաղեցմամբ։
ՀՀ տնտեսության զարգացմանը հիմնականում նպաստում են մասնավոր սպառումը, արտերկրից ստացվող տրանսֆերտները և մասնավոր խնայողությունների նվազումը։
«Այս պայմաններում ՀՀ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը»,– ասաց Գալստյանը։
Գնաճային ճնշումներն աննախադեպ են. տնտեսագետը խոսեց ներքին և արտաքին պատճառների մասին
Այսպիսով, ԿԲ կանխատեսումների համաձայն, այս տարի գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ, իսկ 2022թ–ին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։ Առկա գնաճային ռիսկերը, ԿԲ գնահատմամբ, հավասարակշռված են, իսկ անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն ի զորու է զսպելու դրանք։
Հիշեցնենք` սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսով՝ այն 7 տոկոսից դարձնելով 7.25%:
Լրահոս
0