https://arm.sputniknews.ru/20211102/erevan-tbilisi-haraberutjunnerum-bardzr-dinamika-ka-pashinjany-yndunel-e-vrastani-pnin-34920297.html
Երևան-Թբիլիսի հարաբերություններում բարձր դինամիկա կա. Փաշինյանը ընդունել է Բուրչուլաձեին
Երևան-Թբիլիսի հարաբերություններում բարձր դինամիկա կա. Փաշինյանը ընդունել է Բուրչուլաձեին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանական համագործակցության խնդիրներ։ 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T17:09+0400
2021-11-02T17:09+0400
2021-11-02T17:53+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34919591_0:83:1600:983_1920x0_80_0_0_f97614564b572425a88543525fa061aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Փաշինյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում և ուրախ է, որ այդ դինամիկան ամրապնդվում է պաշտպանության նախարարի այցով:«Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում»,–նշել է ՀՀ վարչապետը:Ջուանշեր Բուրչուլաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի պատմություն (կենսագրություն) ունեցող անձնավորության հետ, ինչպիսին դուք եք»,–ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը։Նա նշել է, որ ուրախ է, որ ՀՀ վարչապետի և Վրաստանի նախագահի միջև հարաբերությունները հիմք են համագործակցությունը շարունակելու համար:Նիկոլ Փաշինյանը խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել իր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և ընդգծել, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, ինչը լավ հենք է ռազմավարական գործակցության զարգացման համար:Երկկողմ կապերի զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:Վրաստանը բացասական տրամադրվածություն ունի «վեցյակի հարթակ» ստեղծելու հարցում. ԷրդողանՋուանշեր Բուրչուլաձեն արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
https://arm.sputniknews.ru/20211101/pashinjany-pajqarum-er-oligarkhneri-dem-saakashvilin-dimel-e-vrastanin-u-hishel-hajastany-34888256.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34919591_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9967d0d34bcb50cabf5bee6d1b74e4fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն
Երևան-Թբիլիսի հարաբերություններում բարձր դինամիկա կա. Փաշինյանը ընդունել է Բուրչուլաձեին
17:09 02.11.2021 (Թարմացված է: 17:53 02.11.2021) ՀՀ վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանական համագործակցության խնդիրներ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Տեղեկությունը
հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում և ուրախ է, որ այդ դինամիկան ամրապնդվում է պաշտպանության նախարարի այցով:
«Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում»,–նշել է ՀՀ վարչապետը:
Ջուանշեր Բուրչուլաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի պատմություն (կենսագրություն) ունեցող անձնավորության հետ, ինչպիսին դուք եք»,–ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը։
Նա նշել է, որ ուրախ է, որ ՀՀ վարչապետի և Վրաստանի նախագահի միջև հարաբերությունները հիմք են համագործակցությունը շարունակելու համար:
Բուրչուլաձենի խոսքով` իր այցն այդ համագործակցության շարունակությունն է, և այդ առաջընթացը, կլինի չընդհատվող, շարունակական:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է ջերմ ողջույններ փոխանցել իր գործընկերոջը՝ Իրակլի Ղարիբաշվիլիին և ընդգծել, որ Վրաստանի վարչապետի, կառավարության հետ երկխոսությունը հիմնված է լիարժեք փոխվստահության վրա, ինչը լավ հենք է ռազմավարական գործակցության զարգացման համար:
Երկկողմ կապերի զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:
Ջուանշեր Բուրչուլաձեն արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: