https://arm.sputniknews.ru/20211102/charbakhum-spanutjunic-araj-vetsh-e-eghel-hajrn-u-erku-vordinery-dzerbakalvel-en-34929406.html
Չարբախում սպանությունից առաջ վեճ է եղել. հայրն ու երկու որդիները ձերբակալվել են
Չարբախում սպանությունից առաջ վեճ է եղել. հայրն ու երկու որդիները ձերբակալվել են
Sputnik Արմենիա
41-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվող 42-ամյա տղամարդն ու նրա երկու որդիները հայտնաբերվել են Սիսիան-Գորիս ճանապարհին։ 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T19:26+0400
2021-11-02T19:26+0400
2021-11-02T19:26+0400
տեսանյութեր
հհ ոստիկանություն
սպանություն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34929378_0:0:1280:720_1920x0_80_0_0_1cde20454cb49b579072cd7d4713ed33.jpg
Չարբախի Կարմիր բլուրի փողոցում 41-ամյա Խաչատուր Սահակյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու երիտասարդներ և նրանց 42-ամյա հայրը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։Երեկ հայտնել էինք, որ Երևանում կրակոցներ են հնչել. ոստիկանությունը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից ահազանգ էր ստացել, որ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Կարմիր բլուրի փողոցի թիվ 43 հասցեի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, պարկուճներ և այլն։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած անձի, 42-ամյա մի տղամարդու և նրա 20 ու 22 տարեկան որդիների միջև վիճաբանություն է եղել։ Այդ ընթացքում 20-ամյա երիտասարդը հրազենից կրակոցներ է արձակել Խաչատուր Սահակյանի ուղղությամբ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։Իրավապահները փորձել են բերման ենթարկել տղամարդուն և նրա երկու որդիներին, սակայն նրանք տանը չեն եղել։ Կարճ ժամանակ անց երեքն էլ հայտնաբերվել են Սիսիան-Գորիս ճանապարհին և բերման ենթարկվել։ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:Անձնական խնդրով տարաձայնություններ ունեին. ինչո՞ւ է սպանել կնոջը և փորձել ինքնասպան լինել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34929378_91:0:1051:720_1920x0_80_0_0_2666cc98f08c76758b9689b0b74ceac6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հհ ոստիկանություն, սպանություն, երևան, видео
տեսանյութեր, հհ ոստիկանություն, սպանություն, երևան, видео
Չարբախում սպանությունից առաջ վեճ է եղել. հայրն ու երկու որդիները ձերբակալվել են
41-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվող 42-ամյա տղամարդն ու նրա երկու որդիները հայտնաբերվել են Սիսիան-Գորիս ճանապարհին։
Չարբախի Կարմիր բլուրի փողոցում 41-ամյա Խաչատուր Սահակյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու երիտասարդներ և նրանց 42-ամյա հայրը։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանությունը։
Երեկ
հայտնել էինք, որ Երևանում կրակոցներ են հնչել. ոստիկանությունը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից ահազանգ էր ստացել, որ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։
«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Կարմիր բլուրի փողոցի թիվ 43 հասցեի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, պարկուճներ և այլն։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած անձի, 42-ամյա մի տղամարդու և նրա 20 ու 22 տարեկան որդիների միջև վիճաբանություն է եղել։ Այդ ընթացքում 20-ամյա երիտասարդը հրազենից կրակոցներ է արձակել Խաչատուր Սահակյանի ուղղությամբ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Իրավապահները փորձել են բերման ենթարկել տղամարդուն և նրա երկու որդիներին, սակայն նրանք տանը չեն եղել։ Կարճ ժամանակ անց երեքն էլ հայտնաբերվել են Սիսիան-Գորիս ճանապարհին և բերման ենթարկվել։ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Անձնական խնդրով տարաձայնություններ ունեին. ինչո՞ւ է սպանել կնոջը և փորձել ինքնասպան լինել