https://arm.sputniknews.ru/20211102/arcakhum-bacvel-e-adrbejanagitutjan-arajin-kentrvony-34933094.html
Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը
Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը
Sputnik Արմենիա
Կենտրոնում առաջին փուլով ավելի քան մեկ տասնյակ երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու։ 02.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-02T21:23+0400
2021-11-02T21:23+0400
2021-11-02T21:25+0400
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34933001_0:92:960:632_1920x0_80_0_0_fb00932705e5162d5de9f7e6e8b18a01.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում են Genesis Armenia ուղեղային կենտրոնից։«Genesis Armenia ուղեղային կենտրոնի ռազմավարական նշանակության նոր նախագիծն իրականություն դարձավ։ Կարո Կարապետյանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում»,–նշված է հաղորդագրության մեջ։Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջանի պատմությունն են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։ Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում:Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում սկսել են արագորեն հայերեն սովորել։ Լեզուների համալսարանին կից գործարկվել են հատուկ դասընթացներ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/02/34933001_53:0:907:640_1920x0_80_0_0_3755e1b146172314d59c0ac7bdf62400.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան
Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը
21:23 02.11.2021 (Թարմացված է: 21:25 02.11.2021) Կենտրոնում առաջին փուլով ավելի քան մեկ տասնյակ երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում են
Genesis Armenia ուղեղային կենտրոնից։
«Genesis Armenia ուղեղային կենտրոնի ռազմավարական նշանակության նոր նախագիծն իրականություն դարձավ։ Կարո Կարապետյանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջանի պատմությունն են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։
Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։ Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին
հայտնի դարձավ, որ Ադրբեջանում սկսել են արագորեն հայերեն սովորել։ Լեզուների համալսարանին կից գործարկվել են հատուկ դասընթացներ։