https://arm.sputniknews.ru/20211101/verevic-ijecvats-vorvoshum-e-ynddimutjan-hamar-arajnagitsy-pak-e-tigran-abrahamjan-34891487.html
«Վերևից» իջեցված որոշում է` ընդդիմության համար առաջնագիծը փակ է. Տիգրան Աբրահամյան
«Վերևից» իջեցված որոշում է` ընդդիմության համար առաջնագիծը փակ է. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան... 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T18:37+0400
2021-11-01T18:37+0400
2021-11-01T18:45+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
առաջնագիծ
իշխանություն
պատգամավոր
ընդդիմություն
տիգրան աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551794_0:0:1600:901_1920x0_80_0_0_c51d408d36043d82144ec2f4f84134da.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ իշխանության վերին օղակները հրահանգել են արգելել ընդդիմադիրներին գնալ առաջնագիծ։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր պաշտոնական էջում։Նշենք, որ օրեր առաջ Աբրահամյանը դիմել էր ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին` որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված գնալու և տիրող իրադրությանը ծանոթանալու համար։ ԳՇ պետը չէր արձագանքել գրությանը։«Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու»,–գրել է նա։Պատգամավորը նշել է, որ չի կարող ներկայացնել նախարարի պարզաբանումը, քանի որ այն փակ նիստում էր, բայց ընդգծել է, որ նույն «խնդիրները» ենթադրում են, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։Սահմանին առնչվող հրամանը պետք է լինի գրավոր. Օհանյանը` Սյունիքից զորքերը հետ քաշելու մասին«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված»,–գրել է Աբրահամյանը։Նա խոստացել է մնացածը թեմաներին հետո անդրադառնալ։
https://arm.sputniknews.ru/20211027/hajastani-hanrapetutjan-sahmany-chi-pvokhvel-nikvol-pashinjan-34731234.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551794_73:0:1497:1068_1920x0_80_0_0_63ebee9741fd86b5c408446ce9275514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), առաջնագիծ, իշխանություն, պատգամավոր, ընդդիմություն, տիգրան աբրահամյան
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), առաջնագիծ, իշխանություն, պատգամավոր, ընդդիմություն, տիգրան աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ իշխանության վերին օղակները հրահանգել են արգելել ընդդիմադիրներին գնալ առաջնագիծ։ Նա այդ մասին գրել է
Facebook–ի իր պաշտոնական էջում։
Նշենք, որ օրեր առաջ Աբրահամյանը
դիմել էր ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին` որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված գնալու և տիրող իրադրությանը ծանոթանալու համար։ ԳՇ պետը չէր արձագանքել գրությանը։
27 հոկտեմբերի 2021, 18:25
«Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու»,–գրել է նա։
Պատգամավորը նշել է, որ չի կարող ներկայացնել նախարարի պարզաբանումը, քանի որ այն փակ նիստում էր, բայց ընդգծել է, որ նույն «խնդիրները» ենթադրում են, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։
«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված»,–գրել է Աբրահամյանը։
Նա խոստացել է մնացածը թեմաներին հետո անդրադառնալ։