00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նոր տրանսպորտային համակարգի ներդրման դեպքում չի բացառվում, որ ուղեվարձը կթանկանա. Խաժակյան

Խաժակյան. Նոր տրանսպորտային համակարգի ներդրման դեպքում չի բացառվում, որ ուղեվարձը կթանկանա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արդիականացման խնդրին։
Իհարկե լավ է, որ մայրաքաղաքն ավտոբուսներ է ձեռքբերում, բայց դա ուշացած է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նրա տեղեկացմամբ` մայրաքաղաքի մեծ ծրագրերից մեկը վերաբերում է վարկային 25 միլիոն եվրոյի փաթեթին, որը նախատեսված է երկար ավտոբուսների ձեռքբերման համար, ինչն իրականացվելու է նաև կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով։ Ըստ նրա` ծրագիրը պետք է իրականացվեր դեռ 2019 թվականին, սակայն մրցույթը ձախողվեց և փաստացի այն տեղափոխվեց 2022 թվական։
Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի համար նավիգացիոն նոր համակարգ կպատվիրի
«Ցավոք մենք հավաքական ծրագիր չունենք, և ասելով, որ Երևանը պետք է լինի «խելացի քաղաք», ըստ էության չենք պատկերացնում, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու, որովհետև պատկերացումները հատվածական են, եթե դրանքվերաբերում են, օրինակ, սեղմակով լուսացույցների տեղադրմանն ու էլեկտրոնային համակարգերի ներդրմանը։
Եթե խոսվում է էլեկտրոնային վճարման եղանակի մասին, իհարկե լավ է, առաջընթաց է, բայց ես «խելացի քաղաք» հասկացության կամ ծրագրի ներքո պատկերացնում եմ կոնկրետ երևույթներ, այլ ոչ թե լոկ ծրագրեր, որոնք վաղուց պետք է իրականացվեին, բայց այդպես էլ մնացել են թղթի վրա»,– ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։
Խաժակյանի դիտարկմամբ` ակնկալիքն այն է, որ հատկապես վճարումների համակարգը լինի ավելի դյուրին, ինչի արդյունքում կլինի հավաքագրման աճ։ Ըստ նրա` եթե «խելացի քաղաք» ծրագրի բաղկացուցիչ մաս է դիտարկվում նաև արդիական տրանսպորտը, ապա պատկերացում է առաջանում չվացուցակների կանխատեսելիության, բջջային հավելվածների ներդրման մասին, ինչը թույլ կտա մարդկանց տեսնել, թե սպասվող տրանսպորտային միջոցը որտեղ է գտնվում տվյալ պահին, բայց այդ մասով, ըստ Խաժակյանի, որևէ աշխատանք չի տարվում։
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանում նոր տրանսպորտային ցանց կներդրվի
«Երբ ասվում է «խելացի քաղաք», ապա դա վերացական խոսք չէ, այլ կոնկրետ, առանձին վերցրած ծրագրեր։ Ցավոք այն, ինչ պատկերացնում ենք տրանսպորտի մասով, դեռ չի իրականացվում, այլ միայն աշխատանք է տարվում նոր ավտոբուսների ձեռքբերման ուղղությամբ։ Երբ խոսում ենք ավտոբուսների միասնական տոմսային համակարգի մասին, ապա միանշանակ նկատի չունենք այն ժետոնները, որոնք այսօր ձեռք են բերվում։ Եթե ի վերջո մեկ տարի հետո տոմսերի քարտային համակարգ է ներդրվելու, ինչո՞ւ ենք շարունակաբար մետաղադրամի սարքեր ձեռք բերում և մարդկանց պարտավորեցնում 100 դրամ ունենալ տրանսպորտից օգտվելիս»,– նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։
Խաժակյանին զարմացնում է այն հանգամանքը, թե ինչու ժամանակ չծախսվեց ուղևորափոխադրման վճարումների քարտային համակարգը հնարավորինս շուտ ներդնելու համար, այլ քաղաքապետարանը սպասեց, որ ավտոբուսները գան, հետո մտածեց, թե ինչ պետք է դրանցում տեղադրի։
ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում
Ինչ վերաբերում է ուղեվարձի հնարավոր թանկացման խնդրին, Խաժակյանն ընգծեց, որ միասնական տոմսային համակարգի անցնելու դեպքում չի բացառվում, որ ուղեվարձը կփոխվի, սակայն հորդորեց հաշվի առնել, որ եթե հիմա մեկ ուղեգծի համար վճարում են 100 դրամ, ապա նոր տրանսպորտային համակարգում վճարը փոխկապակցված կլինի երթևեկության հեռավորության հետ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 26–ի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է, որ 2-3 ամսից կսկսվի տրանսպորտում երթևեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը հայտնել էր նաև` Չինաստանից գնված 211 ավտոբուսներն արդեն Հայաստանում են։
Լրահոս
0