00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշակութային և հոգևոր պատերազմի հերթական ճակատամարտը․ Արցախում վերականգնվում է Հակոբավանքը

© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանք
Հակոբավանք - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Հակոբավանք
Բաժանորդագրվել
7-րդ դարում կառուցված Հակոբավանքի վերանորոգման համահայկական դրամահավաք կլինի։ Այն կմեկնարկի նոյեմբերին։ Նախագծի հետևում կանգնած են Արցախի կառավարությունը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, reArmenia հարթակը։
Այս աշունն Արցախում առանձնահատուկ վառ է, բնությունն իր գույներով փորձում է նախորդ տարվա կորցրած աշնան տեղն էլ հանել։ 7-րդ դարում կառուցված եկեղեցու`Հակոբավանքի տարածքում ենք, Արցախի Մարտակերտում, արևը վառող է, տերևները՝ եռագույն, ոչինչ չի հուշում, որ մի քանի գյուղ այն կողմ թշնամին է։
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Հակոբավանքը և ինչո՞ւ է պատերազմի աղետալի հետևանքները դեռևս վերապրող Արցախը նախաձեռնել վանքային համալիրի վերանորոգումը։
© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքы
Прихожане и туристы у монастыря Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հակոբավանքы
Երբ համալիրի տարածքում էինք, ինը-տասը հոգուց բաղկացած ընտանիքի հանդիպեցինք, լուսանկարվում էին, շրջում, մտնում վանքի ավանդատները։ Նրանց մի մասը Մարտակերտի Վանք գյուղից է, մյուսը՝ 44-օրյա պատերազմից հետո թշնամուն անցած Հովտաշենից։ Ասում են՝ վերջին երկու տարում է տեղացիների մոտ հետաքրքրությունն աճել է դեպի Հակոբավանքը։
«Նախ COVID-ի հետևանքով սկսեցինք մեր կողքը գտնվող տեսարժան վայրերին ուշադրություն դարձնել։ Իսկ պատերազմից հետո... էնքան քիչ բան է մեզ մնացել, որ պարտավոր ենք ուշադրություն դարձնել», - ասում են ու շարունակում լուսանկարվել։
© Sputnik / Janna PoghosyanՃարտարապետ Սամվել Այվազյանը` Հակոբավանքում
Архитектор Самвел Айвазян на территории монастыря Акопаванк - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Ճարտարապետ Սամվել Այվազյանը` Հակոբավանքում
Նրանց բախտը բերել է՝ այսօր վանքում ներկա կլինեն Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից մատուցած պատարագին ։ Վանքը 19 դարի վերջից գործող չի համարվում, խորհրդային տարիներին կանգնած էր որպես կիսավեր շինություն, Արցախյան հերոսամարտից հետո էլ հայտնվել է վերանորոգվելիք եկեղեցիների շարքում, բայց հերթն իրեն դեռ չի հասել։ Այսօր Արցախի հոգևոր առաջնորդը այստեղ պատարագ է մատուցելու հատուկ ուղերձով՝ հենց այսօրվանից մեկնարկելու է Հակոբավանքի վերանորոգման դրամահավաքը։
© Sputnik / Janna PoghosyanԱրցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` Հակոբավանքում
Предводитель Арцахской епархии ААЦ епископ Вртанес Абрамян - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` Հակոբավանքում
Ինքը` Սրբազանը, առանց եկեղեցականին բնորոշ ֆանատիզմի (Արցախում առհասարակ բոլորի մոտ ֆանատիզմը դրսևորվում է Արցախի անվտանգության և ապագայի հանդեպ), ասում է՝ բանակի հզորացումն Արցախի համար ավելի կարևոր է, քան վանքերի վերանորոգումն ու կառուցումը։ Բայց նաև շեշտում է՝ ընտանիքի խնդիրները մեծ ու փոքր չեն լինում, և եթե հնարավորություն կա քայլ կատարել, որով թե՛ թշնամուն, թե՛ աշխարհին ցույց կտանք, որ Արցախը ապրում է և ապրելու է, ուրեմն դա պետք է հանձն առնել։
Հակոբավանքի դրամահավաքը կատարվելու է reArmenia հարթակի միջոցով։ Հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը երեք պատճառ է բերում՝ ինչ կտա Հակոբավանքի վերանորոգումը։
© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքի խաչքարերը
Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հակոբավանքի խաչքարերը
«Նախ՝ մենք մշակութային պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ և պետք է հավուր պատշաճի պահպանենք, նորոգենք ու ներկայացնենք մեր արժեքները։ Երկրորդ՝ վանքի վերանորոգմամբ ապահովում ենք Մարտակերտի այս հատվածի հոգևոր կյանքի զարթոնքը։ Երրորդ՝ վանքի գործելը տուրիստական նոր ուղղություն կբացի, որը կներառի նաև հարակից տեսարժան վայրերը»։
© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքը
Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հակոբավանքը
Հարակից տեսարժան վայրերն էլ չափից շատ են. հենց վանքի դիմաց բացվում է Կաչաղակաբերդ լեռը՝ 9-րդ դարում կառուցված բերդով, կամրջով, վանքով։ Լեգենդերից մեկի համաձայն՝ բերդն իր անունը ստացել է այն պատճառով, որ միայն «կաչաղակներին է հասանելի»։ Եվ իրոք, մագլցելու համար լեռը հեշտերից չէ, ինչով էլ տարբեր տարիներ գրավել է արշավականներին։ Ավելի բարդ է բարձրանալ մոտերքում գտնվող Անապատ բարձունքը, որտեղ գտնվում է 12-րդ դարում ստեղծված «Կոշիկ անապատ» հուշարձանախումբը՝ երեք եկեղեցիներով, բազմաթիվ խաչքարերով, ընդարձակ գերեզմանատնով, ջրամբարով, պարսպապատերով, ջրատար խողովակներով և այլ կառուցվածքներով։
© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքից բացվող Կաչաղակաբերդի տեսարանը
Вид на крепость Качахакаберд с монастыря Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հակոբավանքից բացվող Կաչաղակաբերդի տեսարանը
Հակոբավանքի ներքևում էլ Քոլատակ գյուղն է, որում արդեն նախատեսվում է կառուցել WOW Glamping ճամբար՝ էկո վրաններով (առաջինը գործում է Լոռիի Դսեղ գյուղում)։ Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանն էլ ասում է՝ գյուղացիների շրջանում մտքեր կան հյուրատներ և տուրիստներին հետաքրքիր նախաձեռնություններ ստեղծել, միայն թե զբոսաշրջիկներն այստեղ երևան։
© Sputnik / Janna PoghosyanՔոլատակ գյուղը
Село Колатак в Мартакертской области Арцаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Քոլատակ գյուղը
Հայ Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (կարկառուն դեմքերից էր երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը) ճարտարապետներից Սամվել Այվազյանը և Աշոտ Հակոբյանը ներկայացնում են Հակոբավանքի պատմությունը ։ Պարզվում է՝ ամենահին հայկական խաչքարի պատվանդանը հենց այս վանքում է։
Այն թվագրված է 853 թվականով, կառուցվել է Սողոմոն Մեծառաց եպիսկոպոսի հրամանով, վրան գրություն կա. «Կանգնեցրի ի ժամանակս Հովհաննես իշխանի»։ Խաչքարը չի պահպանվել, իսկ պատվանդանը վանքի երկու եկեղեցիներից մեկի պատերում է։ Չի բացառվում, որ Հայկական լեռնաշխարհում ավելի հին խաչքարներ էլ լինեն, բայց Հակոբավանքին ամենահինն է՝ կառուցման թվի նշված առումով։
© Sputnik / Janna PoghosyanՃարտարապետներ Սամվել Այվազյանը և Աշոտ Հակոբյանը` Հակոբավանքում
Архитекторы Самвел Айвазян и Ашот Акопян на территории монастыря Акопаванк - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Ճարտարապետներ Սամվել Այվազյանը և Աշոտ Հակոբյանը` Հակոբավանքում
Վանքային համալիրն աշխարհիկ և հոգևոր մասերից է բաղկացած, աշխարհիկում ավանդատներն են, եղել են գրադարաններ, բուխարիներով տաքացվող բնակարաններ, մթերանոցներ, սեղանատուն, ախոռներ, պահակակետեր, ջրավազաններ և թոնիրներ։ Հոգևորում երկու եկեղեցի կա՝ հյուսիսայինը կամ Սբ. Նշանը և արևելյանը կամ Սբ. Աստվածածինը։ Ճարտարապետներն ասում են՝ խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է եկեղեցում մասունքների ցուցադրման խոռոչ ունենալը։ Իսկ հենց այդ խոռոչից կա երկու եկեղեցիներում էլ։
Հավանաբար խոռոչներից մեկում պահպանվել է 4-րդ դարի եկեղեցական գործիչ Հակոբ Մծբնեցու աջը. Մծբնեցու անունով է վանքը կոչվում Հակոբավանք։ 19-րդ դարում Խրիմյան Հայրիկի հրամանով Մծբնեցու աջը Հակոբավանքից տեղափոխվել է Էջմիածին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։
© Sputnik / Janna PoghosyanՄասունքների ցուցադրման խոռոչ, Հակոբավանք
Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2021
Մասունքների ցուցադրման խոռոչ, Հակոբավանք
Հակոբ Մծբնեցու անվան շուրջ շատ պատումներ կան, բայց ամենահետաքրքիրներից մեկն այն է, որ նա պատմությանը հայտնի առաջին մարդն է, որ բարձրացել է Արարատ լեռը։ Հայքում քրիստոնեության ամրապնդմանը զուգահեռ՝ Արարատ լեռը համարվել է սրբազան լեռ, բարձրանալն արգելված էր։ Սակայն Մծբնեցու կյանքի տարիներին քրիստոնեությունը դեռևս քարոզի փուլում էր, և եկեղեցականը միայնակ բարձրացել է Արարատը՝ Նոյան տապանի մասունքներն իջեցնելու և մարդկանց ջրհեղեղի ավանդապատումը ապացուցելու համար։ Հակոբավանքը կարելի է արշավականի, լեռներ սիրողի համար գտնված անկյուն համարել՝ դժվար հասանելի Կաչաղակաբերդն ու «Կոշիկ անապատ» հուշարձանախումը մի կողմում, մյուսում էլ՝ լեռնագնաց-եկեղեցականի այս ուշագրավ պատմությունը։
© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքի խաչքարերը
Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հակոբավանքի խաչքարերը
Ըստ նախագծի՝ Հակոբավանք վանական համալիրի վերանորոգման համար անհրաժեշտ է 110 մլն դրամ։
© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքից բացվող տեսարանը
Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հակոբավանքից բացվող տեսարանը
Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են երեք տարում՝ երեք փուլերով։ Նախ վերականգնվելու է հյուսիսային եկեղեցին՝ նորոգումների հետ զուգահեռ այստեղ նախատեսվում է ապակյա ցուցադրում իրականացնել (նմանը կա Արենիի քարանձավում), ինչի շնորհիվ այցելողները կարող են տեսնել եկեղեցու՝ 7-15 դարերի պատկանող մշակութային շերտերը։
© Sputnik / Janna PoghosyanՀակոբավանքը
Монастырь Акопаванк в Мартакертской области Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հակոբավանքը
Հյուսիսային եկեղեցուց հետո կվերանորոգվի արևելյան եկեղեցին, իսկ վերջում գավիթը և սյունասրահը։ Աշխատանքները նախատեսում են ավարտել 2024-ի հոկտեմբերին․ այդ ժամանակ էլ արդեն Քոլատակում կգործի առնվազն մեկ հյուրատուն, և հայ ու արտասահմանցի զբոսաշրջիկները Գառնի-Սևան-Դիլիջան, Գանձասար-Ամարաս-Դադիվանք զբոսուղիների կողքին կունենան նորը՝ Հակոբավանք-Կաչաղակաբերդ-Կոշիկ-Քոլատակը։
© Sputnik / Janna Poghosyan

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում - Sputnik Արմենիա
1/6

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում

© Sputnik / Janna Poghosyan

Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը

 Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը - Sputnik Արմենիա
2/6

Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը

© Sputnik / Janna Poghosyan

Քոլատակ գյուղը

Քոլատակ գյուղը - Sputnik Արմենիա
3/6

Քոլատակ գյուղը

© Sputnik / Janna Poghosyan

Սամվել Այվազյանը` Քոլատակում

Սամվել Այվազյանը` Քոլատակում - Sputnik Արմենիա
4/6

Սամվել Այվազյանը` Քոլատակում

© Sputnik / Janna Poghosyan

Հակաբավանքը

Հակաբավանքը - Sputnik Արմենիա
5/6

Հակաբավանքը

© Sputnik / Janna Poghosyan

Հակաբավանքը

Հակաբավանքը - Sputnik Արմենիա
6/6

Հակաբավանքը

1/6

Զբոսաշրջիկները` Հակոբավանքում

2/6

Քոլատակի գյուղապետ Սեյրան Ավանեսյանը

3/6

Քոլատակ գյուղը

4/6

Սամվել Այվազյանը` Քոլատակում

5/6

Հակաբավանքը

6/6

Հակաբավանքը

Լրահոս
0