00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն դիմակ դնելը ցածր արդյունավետություն ունի. որտե՞ղ են խախտումն արձանագրողները

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանյան մետրոյում
Երևանյան մետրոյում - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Բաժանորդագրվել
Չնայած այսօրվանից բաց տարածքներում դիմակ դնեքը պարտադիր է դարձել, սակայն քաղաքացիները կարծես չեն շտապում ենթարկվել որոշմանը։ Մյուս կողմից, օրինազանց քաղաքացիներին պատժող ոստիկաններ էլ Երևանի փողոցներում չենք նկատում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ինքնին միայն դիմակներ դնելն ունի ոչ այնքան բարձր արդյունավետություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության ոլորտի փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը` անդրադառնալով այսօրվանից գործող նոր սահմանափակմանը։
Նոյեմբերի 1-ից դիմակը պարտադիր է նաև բաց տարածքներում. ո՞ր դեպքերում է բացառություն արվում
Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով` այսօրվանից բաց տարածքներում նույնպես պարտադիր է դիմակ դնելը։
Չնայած այդ հանգամանքին, այսօր ինչպես դրսում, այնպես էլ հանրային տրանսպորտում շատերն առանց դիմակի էին։ Ավելին, մեր թղթակիցներն այդպես էլ չեն տեսել ոստիկանների, որոնք տուգանում կամ էլ նախազգուշացնում են դիմակ չկրող քաղաքացիներին։
«Ապացուցողական տվյալները փաստում են այն մասին, որ միայն դիմակ դնելու վրա ապավինելը ցածր արդյունավետություն ունի, մանավանդ, մեծ հաշվով, մարդիկ բաց տարածքներում չեն վարակվում։ Միայն դիմակի ցածր արդյունավետության մասին է վկայում նաև Եվրամիության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցը։ Այսինքն` դրան զուգահեռ պետք է հակահամաճարակային այլ քայլեր իրականացվեն»,–ասաց Մելիք-Նուբարյանը։
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Որևէ քաղաքացի անհիմն չի տուգանվի. փոխոստիկնապետը` «դիմակային» տուգանքների մասին
Նրա խոսքով` նախ պետք է տեսնել, թե նախկին որոշումներն ինչո՞ւ արդյունք չեն տվել, դրանից հետևություններ անել, օրինակ, վերահսկողության մասով։ Փորձագետը նկատում է` տրանսպորտում դիմակ դնելը միշտ պարտադիր է եղել, սակայն ինչո՞ւ այն չի գործել` պետք է դա հասկանալ։ Բացի այդ, ըստ նրա, հանրության շրջանում պետք է հակահամաճարակային պայքարի պահանջարկ ստեղծել։
«Բաց տարածքում դիմակ դնելու որոշում ստորագրողը միգուցե հավատում է, որ այն իրական կյանքում կարող է ինչ–որ բան փոխել, սակայն այս ամենով միայն նա չի կարող զբաղվել` նման արհավիրքների դեմ պետք է զբաղվի ամբողջ պետական ապարատը, համայնքները, հասարակությունը։ Պետք է խորքային մոտեցում ցուցաբերել, որ կորոնավիրուսի 5-րդ ալիքի ժամանակ մենք նորից նույն խոսակցության առաջ չկանգնենք»,–ասում է Մելիք–Նուբարյանը։
«Մուրացան» հիվանդանոցում 1 ամսական երեխա է մահացել. նա վարակված է եղել կորոնավիրուսով
Նա նշում է նաև, որ այժմ, երբ կորոնավիրուսով վարակվածության տեմպերն այսքան բարձր են, պետք է խոշոր գործատուները քննարկեն, որ աշխատողների մի մասը հեռավար աշխատանքի անցնեն։ Բացի այդ, ըստ փորձագետի, պետք է ժամանցային վայրերի աշխատաժամերը սահմանափակել կամ եթե տեխնիկապես հնարավոր լինի՝ կարելի է քննարկել ժամանցային վայրեր այցելությունը միայն պատվաստվածներին թույլ տալու հարցը։ Ի վերջո, այս ամենին պետք է գումարվի պատվաստումային գործընթացը։
Մելիք–Նուբարյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ միայն այս ամենից հետո դիմակ դնելը շատ արդյունավետ կլինի։
Ինչո՞ւ է Հայաստանում կորոնավարակակիրների թիվն ու մահացության ցուցանիշն ավելանում  - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է Հայաստանում կորոնավարակակիրների թիվն ու մահացության ցուցանիշն ավելանում
Հիշեցնենք, որ վերջին 1-2 շաբաթվա ընթացքում Հայաստանում օրական կորոնավիրուսով վարակվածության թվերը 1500-2000-ի մեջ են տատանվում։ Հենց այս պատճառով նոր կարգավորումներ են սկսել գործել նոյեմբերի 1-ից։
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 1071-ով. մեկ օրում 51 մարդ է մահացել վիրուսից (երկուշաբթի օրերը լաբորատորիները չեն աշխատում լրիվ ծանրաբեռնվածությամբ)։
Լրահոս
0