https://arm.sputniknews.ru/20211101/hh-mipy-norvegiaji-despani-het-qnnarkel-e-baqvum-pahvogh-haj-gerineri-harcy-34899024.html
ՀՀ ՄԻՊ–ը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ՀՀ ՄԻՊ–ը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
Sputnik Արմենիա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ու պետք... 01.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-01T23:31+0400
2021-11-01T23:31+0400
2021-11-01T23:32+0400
հհ միպ
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/01/34898699_0:56:1100:675_1920x0_80_0_0_b0e791425b68e3f5e356f37c775f1dc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենի հետ քննարկել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցեր։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։ «Հանդիպմանը նշվել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից»,– նշել է Թաթոյանը և հավելել, որ այդ ամենի հետևանքով առաջ են եկել սոցիալական և անվտանգային լուրջ խնդիրներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ու պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք։ Նա հստակեցրել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի։ Քննարկվել են նաև կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը։ Հավելենք, որ ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 113 գերեվարվածի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/01/34898699_63:0:1038:731_1920x0_80_0_0_7781cef069b15e9a53af86a7ad40cae5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ
հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ
ՀՀ ՄԻՊ–ը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
23:31 01.11.2021 (Թարմացված է: 23:32 01.11.2021) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ու պետք է անհապաղ ազատ արձակվեն։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենի հետ քննարկել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող հարցեր։ Այս մասին Թաթոյանը գրել է
Facebook-ի իր էջում։ «Հանդիպմանը նշվել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից»,– նշել է Թաթոյանը և հավելել, որ այդ ամենի հետևանքով առաջ են եկել սոցիալական և անվտանգային լուրջ խնդիրներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են ու պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք։ Նա հստակեցրել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի։
Քննարկվել են նաև կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը։
Հավելենք, որ ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 113 գերեվարվածի։