00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դետրոյթից՝ Հադրութ․ ինչպես ԱՄՆ-ում ապրող Լևոնը պատերազմ եկավ ու ինչեր տեսավ առաջնագծում

© Photo : provided by Levon DabaghyanԼևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս
Լևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Լևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի խիստ սահմանափակումերն անգամ չխանգարեցին ԱՄՆ-ում ապրող հայ տղամարդուն հասնել Հայաստան ու մասնակցել Արցախյան պատերազմին։ Լևոն Դաբաղյանը Sputnik Արմենիային պատմել է մարտի դաշտում ստեղծված իրավիճակի ու իր բացահայտումների մասին։
2020-ի սեպտեմբերի 27-ն էր։ Արցախում առավոտ շուտ սկսված պատերազմը ժամ առ ժամ մոլեգնում էր, իսկ օվկիանոսից այն կողմ լույսը նոր էր բացվել։ Արդեն 23 տարի ԱՄՆ-ում ապրող 44-ամյա Լևոն Դաբաղյանին համացանցից ստացած լուրերն անհանգստացրին։ Մանրամասն կարդաց նորությունները, խոսեց Երևանում ապրող ընկերների հետ, հասկացավ՝ լայնածավալ հարձակում է, դժվար ապրիլյանի պես օրերի հարց լինի։
«Որոշեցի՝ պիտի գնամ, եթե ամեն մեկս թաքնվի, բա հողն ո՞վ է պահելու։ Բայց անձնագրիս ժամկետը լրացել էր, ու այն անձնագրայինում էր։ Կիրակի էր, այդ օրվա ընթացքում չէի կարող վերցնել»,-ինձ պատմում է Լևոնն ու ասում, դա էլ քիչ էր՝ քովիդ- իրավիճակը թույլ չէր տալիս ազատ տեղաշարժվել։
Մինչ անձնագրի հարցը կլուծվեր, նա համավարակի ժամանակ երկրից դուրս գալու հնար գտավ` Հայաստանում գտնվող հարազատներից մեկի առողջական վիճակը վատ է, ու իր գնալն անհրաժեշտություն է։
© Photo : provided by Levon DabaghyanԼևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս
Армянин из США Левон Дабагян, принимавший участие в карабахской войне - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Լևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս. Արխիվային լուսանկար
Հոկտեմբերի 2-ին արդեն Լևոնը՝ զինվորական հագուստով, Հայոց եռագույնը մեջքին գցած, ճանապարհին էր։
«Զինվորական համազգեստ ու սապոգներ գնեցի, հագա, մեր դրոշը գցեցի ուսերիս ու եկա օդանավակայան։ Սիրտս բերանիցս դուրս էր գալիս, ուզում էի աշխարհին ասեի՝ էլի թուրքերը հայերին սպանում են, ու էլի աշխարհը ջայլամի պես գլուխն ավազի մեջ է մտցրել»,-պատմում է Լևոնը՝ մեկնաբանելով, որ դրոշն ուսերին գցելով ուզում էր ավելի շատ մարդկանց իրազեկել Արցախում տեղի ունեցողի մասին։
© Photo : provided by Levon DabaghyanԼևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս
Армянин из США Левон Дабагян, принимавший участие в карабахской войне - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Լևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս
Երկար թռիչքից հետո վերջապես հայրենիքում է։ Առաջին իսկ օրը գնում է իրենց՝ Նոր Նորքի զինկոմիսարիատ, ասում, որ և՛ ՀՀ, և՛ ԱՄՆ քաղաքացի է, ծառայել է Հայաստանում՝ ԱՊՀ սահմանապահ զորքերում՝ 94 թ-ին։ Զենքին լավ տիրապետում է, ԱՄՆ-ում էլ է հաճախ կրակել՝ հոբբի է, կարող է միանգամից առաջնագիծ գնալ։
«Հետևում զինվորական ֆորմով մի մարդ էր նստած՝ գնդապետ, լսում էր իմ ասածը։ Լսեց, լսեց, ասաց՝ Լևոն ջան, շատ զգացված ենք, որ թողել ես ԱՄՆ-ի հանգիստ ու ապահով կյանքը և եկել հայրենիքի համար պայքարելու, սենց քայլերը մեզ համար կարևոր են, ոգևորում են։ Սիրտս լցվեց»,- պատմում է նա։
Իրենց ջոկատում Դաբաղյանին ավագ հրաձիգ են նշանակում։ Ու այստեղից սկսվում է վատ «կինոն»։
Մինչ առաջնագիծ տանելը 2 օր Արմավիրի զինավարժարանում էին, բայց նրա խոսքով, այն ինչ կատարվում էր այնտեղ դժվար է վարժանք համարել։ Անգամ նորմալ կրակելու հնարավորություն չեն ունեցել։
«Գնում էինք զոհվելու, բայց չէին փորձում հասկանալ՝ մարդը կարողանո՞ւմ է զենքի հետ վարվել, թե՞ չէ»,-ասում է նա։
© Photo : provided by Levon DabaghyanԼևոն Դաբաղյանը` իրենց ջոկատի հետ
Армянин из США Левон Дабагян, принимавший участие в карабахской войне - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Լևոն Դաբաղյանը` իրենց ջոկատի հետ
Արցախ հասնելուն պես նրանց տարել են Հադրութ, բայց այն արդեն գրեթե ամբողջովին թշնամու տիրապետության տակ էր։
«Հադրութի առաջնագծից կես կիլոմետր էինք հեռու։ Հիշում եմ, թե ինչ անկազմակերպվածություն էր տիրում այնտեղ ու տեղս չեմ գտնում։ Կարծես՝դիտավորյալ քաոս էր ստեղծված։ Թվում էր՝ ամեն ինչ արվում է, որ ուղղակի չկարողանանք մեր հողը պահել։ Անհամեմատելի էին թշնամու ունեցած զենքերն ու մերը։ Կալաշնիկով հրացաններով կռվում էինք նրանց ԱԹՍ-ների դեմ»,-իր մտահոգությունն է հայտնում ամերիկահայ տղամարդը։
Ասում է՝ ականազերծողի ծանրագույն զրահաբաճկոններ էին տվել, որոնք 25 կգ են կշռում և դրանցով շարժվելն ահավոր դժվար է։ Իսկ կապի (ռացիա) մասին ավելորդ է խոսել։
© Photo : provided by Levon DabaghyanԼևոն Դաբաղյանը` Արցախում
Армянин из США Левон Дабагян, принимавший участие в карабахской войне - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Լևոն Դաբաղյանը` Արցախում
«Գիշերով մեզ դիրքավորեցին մի սարում, և առաջին րոպեից կապ չունեինք։ Մեր հրամանատարները սարից այն կողմ էին, իսկ ռացիաններն առաջին վայրկյանից չեն աշխատել։ Այնպիսի իրավիճակ էր, որ տղաների մի մասը հետ էր գնում, որովհետև հրամանատարը, այսպես ասած, իր տեղում չէր։ Ամենախելացի ու նվիրյալ տղաներն այնտեղ էին՝ առաջնագծում, նվիրված կռվում էին, բայց...»,-պատմում է Լևոնը։
Անտառի մեջ դժվար էր թշնամու շարժը նկատել, որովհետև գիշերային տեսանելիության սարքեր չկային։ Գիտակցելով դրանց կարևորությունն այս կյանքի ու մահու պայքարում՝ ԱՄՆ-ից եկած տղամարդը փորձում է սեփական միջոցներով ձեռք բերել գիշերային տեսանելիության սարք։ Նա արցախցի մի տղամարդու հետ գալիս է Ստեփանակերտ։ Բայց կապերն ու գումարն անգամ չեն օգնում։ «Կարելի է ասել՝ դրսից ուղարկած ոչ մի բանը տեղ չէր հասնում։ Գիտեմ, որ ԱՄՆ-ից ու այլ համայնքներից շատ բաներ են ուղարկել առաջնագծի համար, բայց կոնկրետ ես ոչինչ չեմ տեսել»,-հավաստիացնում է նա։
Պատերազմի տխուր ավարտից հետո Լևոնը վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ աշխատանքն այնտեղ է։ Ասում է՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագիրն իր համար քիչ թե շատ տեսանելի էր պատերազմի վերջին օրերին, բայց մեկ է՝ խորը ցավ է ապրել ու ապրում։
«Պատերազմն իբր ավարտվել է, բայց պետք է չդադարեցնենք պայքարը, առաջին հերթին՝ ներքին դավաճանների ու թշնամիների դեմ»,-ասում է նա։
© Photo : provided by Levon DabaghyanԼևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս
Армянин из США Левон Дабагян, принимавший участие в карабахской войне - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Լևոն Դաբաղյանը` ԱՄՆ–ից Հայաստան մեկնելիս. Արխիվային լուսանկար
Նշում է, որ դրսում ապրելով զգում է, որ վերջին իրադարձությունները շատ վատ են անդրադարձել մեր ազգի վարկանիշի վրա։ «Աշխարհի շատ ազգեր դեռ դարեր առաջ իրենց կռիվը մինչև վերջ տվել են, դրա համար վաստակել են էս արևի տակ լավ ապրելու իրավունքը։ Ուրեմն մի անգամ էլ մենք պիտի մինչև վերջ տանք մեր կռիվը, կամ․․․։ Ես եկել եմ պատերազմ, որ նաև այստեղ գլխիկոր չմնամ, որ ցույց տամ՝ հայը նաև պայքարող տեսակ ունի»,-ասում է Լևոնը։
Ընդգծում է՝ որտեղ էլ ապրենք Հայաստանը մեր բոլորի տունն է, և մենք բոլորով մեր տունը պետք է վերականգնենք, բուժենք, որովհետև, եթե տանը վատ է, մենք էլ ենք դրանից հիվանդանում։
Լրահոս
0