00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ սահմանապահ աշխատակիցների աշխատավարձը շատ ցածր է. նրանց թիվը կտրուկ նվազել է

© Sputnik / Asatur YesayantsՍահմանապահ զորքեր
Սահմանապահ զորքեր - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Սահմանապահ զորքեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԱԾ փոխտնօրենը նաև վստահեցրեց, որ մինչև նոյեմբերի վերջ ԱԱԾ–ն կավարտի ՀՀ բոլոր սահմաններում տնակների տեղադրման գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2022թ–ի բյուջեն կազմում է 42 մլրդ 669 մլն դրամ, ինչը 8.7 տոկոսով ավելի է 2021թ–ի 34 մլրդ 733 մլն հատկացումից։
Այս մասին այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
Գորիս–Կապան ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Ոստիկանների պակաս կա. Ֆիդանյանը` Սյունիքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մասին
Նա նաև հայտնեց, որ այդ գումարի շրջանակներում նախատեսված է 11 միջոցառում` 2 հիմնական ծրագրային ուղղություններով՝ պետական պահպանության ապահովում և ազգային անվտանգություն։
««Ազգային անվտանգություն» ծրագրի 6 միջոցառման իրականացման համար նախատեսվել է 38 մլրդ 630 մլն դրամ, 2021թ–ի համեմատ ավելացել է 9.1 տոկոսով։ «Պետական պահպանության ապահովում» ծրագրի 5 միջոցառման ապահովման համար հատկացվել է 4 մլրդ 38 մլն դրամ` 2021թ–ի բյուջեի համեմատ նվազել է 0.4 տոկոսով»,– մանրամասնեց Հակոբյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` պետական սահմանին ԱԱԾ–ին ձիերն ու շներն ինչով են օգնում։

«Ես կխնդրեի Ձեզ, եթե ժամանակ ունեք, այցելենք հայ–վրացական սահման, տեսնեք` այնտեղ ինչ տեղանք է ու ինչ են անում այդ կենդանիները»,– ասաց ԱԱԾ փոխտնօրենը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ սահման գնալու կարիք չկա։
«Բոլորս էլ սովետական ֆիլմեր նայել ենք, հատկապես` սահմանի մասին սերիալ կար, որտեղ ձիեր էլ ենք տեսել, շներ էլ ենք տեսել։ Լեռնային երկիր ենք ու բոլոր հնարավորությունները` տեխնիկական, թե կենդանական, պետք է էֆեկտիվ կիրառենք»,– ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է սահմանապահ ծառայություն իրականացնող ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցներին, ԱԱԾ փոխտնօրենն արձանագրեց` աշխատավարձը չափազանց ցածր է, ու պայմանագրային ծառայողներն ազատվում են աշխատանքից։ Արդյունքում սահմանապահների թիվը ևս կտրուկ նվազել է։
ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը
«Բայց հանձնարարությունը կա, մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը և հնարավորություն ստեղծենք բարձրացնելու աշխատավարձը։ Բարձրացումը կլինի շուրջ 210-220 հազարին մոտ։ Հիմա նրանք շուրջ 160 հազար դրամ են ստանում»,– հայտնեց Արամ Հակոբյանը։
ԱԱԾ փոխտնօրենը նաև վստահեցրեց, որ մինչև նոյեմբերի վերջ ԱԱԾ–ն կավարտի ՀՀ բոլոր սահմաններում տնակների տեղադրման գործընթացը։ Այս պահին, նրա խոսքով, սահմանապահները 99 տոկոսով ապահովված են տնակներով։ Դրանցից վերջինը անցյալ շաբաթ տեղադրվել է Սյունիքի մարզում, Որոտանի ճանապարհի վրա։ Ներկա պահին, Արամ Հակոբյանի տվյալներով, սահմանապահները վրանում ենք բնակվում միայն մեկ վայրում, որը մինչև նոյեմբերի վերջը կփոխարինվի տնակով։
Լրահոս
0