00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շիրակը» պարտվեց, գառը ողջ մնաց, իսկ մրցավարը խաղադաշտում բացեց դարպասն «Արարատի» համար

© Sputnik / Dolyagin / Անցնել մեդիապահոցԱրարատ–73. արխիվային լուսանկար
Արարատ–73. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր մարդ յուրովի է սիրում հայրենիքը և ինչպես կարողանում` այնպես է արտահայտում այդ սերը։ Լինում է նաև, որ այդ սերը հակասական է լինում։ Եվ միշտ չէ, որ հասկանալի է՝ ինչն է այդ դիմակայությունում հաղթում։
Այս տարվա հոկտեմբերի սկզբին Հրազդանում կրակոցներ էին հնչել։ Դա ոչ մեկին չի զարմացրել։ Զարմանալի էր միայն հանցագործության վայրը՝ վարսավիրանոցը։
... 60-ականների Երևան, Ս. Շահումյանի փողոց, որը հետագայում վերանվանվել է Վ. Սարգսյան փողոց: Այնտեղ ամենահետաքրքիրը խորհրդային բանակի սպաների տունն է, իսկ ամենաաննկատը՝ վարսավիրանոցը:
Մուտքն անմիջապես փողոցից էր։ Սենյակը փոքր էր, ծխած, այնտեղ կար երկու աթոռ, երկու վարսահարդար։ Տարվա տաք եղանակին դուռը բաց էր։ Դուռը բաց էր նաև այն օրը, երբ նույնիսկ շեմը չանցած անհայտ անձը մի քանի փամփուշտ արձակեց աթոռին նստած մարդու վրա։
Այսպես սպանեցին Նորիկ Թադևոսյանին (Դքի Նորիկ), որը տարիներ շարունակ նույն վարսավիրանոցն էր գալիս լիակատար վստահությամբ, որ Երևանում ոչ ոք չի համարձակվի իրեն մատով դիպչել կամ նույնիսկ թթու խոսք ասել։
Գրող Լեռնիկ Մելքոնյանի խոսքն է.

«Նրան ընդունում ու գնահատում էին։ Նա շատ լավ տեղեկացված էր Երևանում և հանցավոր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ վերացնում էր հակառակորդների միջև առկա տարաձայնությունները։ Ծանոթ էր գրականության և արվեստի շատ գործիչների հետ։ «Օրենքով գողերը» նրան առանց թագի թագավոր էին համարում»։

Այժմ սեփական հուշերից։ Նորիկի ընկերը՝ Վրույրը, որն ապրում էր Մարքսի փողոցի իմ տան կողքի տանը, մի անգամ մոտեցավ, ձեռք մեկնեց, ծանոթացավ և փոխանցեց Դքի Նորիկի՝ շփվելու առաջարկը։ Իսկ ինչո՞ւ ոչ։
Երևան, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Երևանցիները գնում էին լեգենդար Փուրթուլի մոտ, կամ ինչից մահացան Ֆրեյդն ու Թարիվերդիևը
70-ականների Երևանում շատերը լավ գիտեին օրենքի մարդկանց էլ, հեղինակություններին էլ։ Նորիկը հեղինակություն էր։
Նրա մասին տարբեր բաներ էին պատմում։ Իր հետ կապված պատմություններից մի քանիսը նա ինձ հետ զրույցում հաստատեց, մի քանիսն էլ անհեթեթություն անվանեց։ Բայց ահա մի պատմություն, որը հետաքրքիր թվաց։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ժողովուրդը մարզադաշտ էր վազում, որ տեսներ Երևանի «Արարատի» խաղը, բայց Լենինականի «Շիրակին» նույնպես առանց ուշադրության չէր թողնում։
Եվ ահա «Շիրակը» հանդիպում է Բաթումի թիմի հետ։ Բաթումցիների համար դա, կարելի է ասել, կյանքի ու մահվան հարց էր. հաղթելու դեպքում վրացական թիմը մտնում էր բարձրագույն լիգա։ Իսկ լենինականցիների համար հաղթանակը ոչինչ չէր փոխում։ Լավագույն դեպքում մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից թիմը բարձրանար նախավերջին հորիզոնական, իսկ ուտել բոլորն են ուզում։
Բժիշկ Բադալյանի ախտորոշումը․ «Եվ ոչ ոք չի բողոքում խելքի պակասից»
Կարճ ասած՝ պայմանավորված խաղի բոլոր նախադրյալներն ակնհայտ էին։ Գնի մասին պայմանավորվել էին, բայց 20 հազար ռուբլին դեռ պետք է Բաթումից բերեին, շիրակցիներն էլ չհամաձայնվեցին պակաս կանխիկով խաղալ։ Ի՞նչ անել։
Եվ այդ ժամանակ Բաթումի քաղաքապետը (այն ժամանակ՝ քաղգործկոմի նախագահը) զանգահարում է իր ընկեր Նորիկ Թադևոսյանին, հաստատում է՝ փողը բերում են, անպայման տեղ կհասցնեն, իսկ առայժմ հասիր օգնության, եղբայր, քո փողերից տուր։
Նորիկը միանշանակ չընդունեց քաղաքապետի խնդրանքը։ Մի կողմից ընկերոջը պետք է օգնել, մյուս կողմից՝ մի առաքելություն, որի արդյունքում հայկական թիմը պետք է պարտվի, նրա սրտով չէր։
Հետո Լեռնիկ Մելքոնյանի պատմածով՝ «Երևանից Լենինական տանող ամբողջ ճանապարհը Նորիկը կարծես ինքն իր դեմ էր պայքարում, ձգձգում, ակնհայտորեն չէր ուզում փողը տանել։ Խաչմերուկում ճանապարհներից մեկը տանում էր Հոռոմ գյուղ։ Նա նույնիսկ շրջեց մեքենան դեպի Արտեկ և հոգոց հանելով ասաց․

«Այս պայմանավորվածությունը մեր ազգային արժանապատվությանը դեմ է։ Չեմ ուզում միջամտել, թող ինչ ուզում են` անեն։ Գնանք Արթիկ, այնտեղ լավ ընկերներ ունեմ։ Գառ կմորթենք, լավ քեֆ կանենք, և՛ պարտվողների, և՛ հաղթողների կենացը կխմենք։

Լեռնիկ Մելքոնյանը հակադարձեց Նորիկին. «Բայց քեզ այդպիսի մարդ է խնդրել։ Կարծում եմ՝ պետք չէ մերժել։ Բացի այդ, նա կարող է ուրիշին դիմել, ու եթե թիմերը պայմանավորվել են, որ խաղը կկայանա, շիրակցիներն ամեն դեպքում կպարտվեն, իսկ դու անհարմար դրության մեջ կհայտնվես։ Արի ավելի լավ է` գնանք»։
Նորիկը, ի վերջո, համաձայնեց, Արթիկի գառն այդպես էլ չմորթեցին, և ընկերները կարճ ճանապարհով Հասան Լենինական։ Եվ այստեղ հաճելի անակնկալ եղավ. բաթումցիները հասցրել էին Աջարիայից փողը բերել։
Նորիկը թեթևացած հոգոց հանեց․ «Եղբայր, ինչ լավ է, որ այս պատմությունից խաբս տվեցինք։
Հասան, նայեցին խաղը, Նորիկը բաթումցիների թիմին ճաշի հրավիրեց։
Улица Московян в Ереване (1954 год) - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ
... Սպորտում պայմանավորված խաղերը նոու-հաու չեն։ Դրանք միշտ էլ եղել են։ Ահա ձեզ ևս մեկ օրինակ, բայց արդեն Երևանի «Արարատի» կենսագրությունից։
Հայկական «Սպորտինվենտարտորգի» տնօրեն Հակոբ Տոնոյանին, որն իր շրջապատում հայտնի է որպես «բոլ-բոլ Հակոբ», ֆուտբոլային շրջանակներում գիտեին բոլորը, իսկ նա ֆուտբոլի մասին ավելի շատ գիտեր։
Ֆինանսական հնարավորությունները Հակոբին թույլ էին տալիս ոչ միայն հովանավորել Երևանի «Արարատի» խաղացողներին, այլ նաև այլ ծառայություններ մատուցել թիմին։ Եվ ահա երկրի առաջնություններից մեկի ժամանակ «Արարատը» մրցաշարային աղյուսակի ամենացածր հորիզոնականներում էր, և պետք էր փրկել իրավիճակը։
Շուտով նա էլ չի լինի. պետական հեղաշրջումները, առաջնորդների դիմանկարներն ու իմաստուն հայերը
«Բոլ բոլ Հակոբին» հաջողվեց խաղի մրցավարին պատիվ տալ։ Նստած ուտում-խմում էին․․․ Հրաժեշտ տալիս դատավորն ասաց․ «Նրանց դարպասը ձեզ համար միշտ բաց է»։
Եվ իսկապես` «Արարատն» անհրաժեշտ քանակությամբ գոլեր խփեց ու մնաց բարձրագույն լիգայում։
Լրահոս
0