https://arm.sputniknews.ru/20211031/sa-e-mer-npataky-avanesjany-patvastumneri-ev-nvor-sahmanapakumneri-masin-34857602.html
«Սա է մեր նպատակը». Ավանեսյանը` պատվաստումների և նոր սահմանափակումների մասին
«Սա է մեր նպատակը». Ավանեսյանը` պատվաստումների և նոր սահմանափակումների մասին
Sputnik Արմենիա
«Պատվաստումների օր Գյումրիում» միջոցառման աշխատանքներին հետևելու համար Գյումրի էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 31.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-31T16:55+0400
2021-10-31T16:55+0400
2021-10-31T17:03+0400
գյումրի
պատվաստում
կորոնավիրուս
պատվաստանյութ
անահիտ ավանեսյան
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1f/34857383_0:150:1600:1050_1920x0_80_0_0_aab172499704b9f897a5477ffe13c67f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Պատվաստումների օր Գյումրիում» միջոցառման շրջանակներում պատվաստվելու ցանկություն ունեցող գյումրեցիների թիվը մեծ էր:Ակցիայի նախաձեռնողը ՀՀ առողջապահության նախարարություն էր։ Միջոցառմանն աջակցել են Հայկական Կարմիր խաչն և «Գյումրի» ԲԿ-ն:Մինչ պատվաստվելը մարդիկ բուժաշխատողների կողմից բուժզննման էին ենթարկվում: «Ստուգում ենք սատուրացիան, չափում ենք ճնշումը, հարցնում ենք առողջական վիճակը, նոր պատվաստում ենք՝ իր նախընտրած պատվաստանյութով: Ուրախալի է այս հոսքը »,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու «Սբ. Նարեկացի» պոլիկլինիկայի մանկական բաժնի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։ Նրա խոսքով` գյումրեցիները հիմնականում նախընտրում են «Սինոֆարմ» պատվաստանյութը:82-ամյա Ֆերդինանտ Մսրյանը եկել էր պատվաստվելու, մենակ չէր՝ աղջիկը, թոռն ու փեսան ևս այստեղ էին: «Մեկ տարի առաջ կորոնավիրուս տարել եմ, հիմա չեմ ուզում էլի հիվանդանալ, եկել եմ պատվաստվել, ուզում եմ չինականովը պատվաստվել, ու ոչ միայն ես` ամբողջ ընտանիքով դրա համար ենք եկել»,- ասաց նա:Աշխատանքներին հետևելու համար Գյումրիում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունից նախարարը գոհ էր: «Այսօրվա գնահատականը դրսում սպասող քաղաքացիներն են: Մարդիկ ուզում են գալ ու օր առաջ պատվաստվել, ու սա է մեր նպատակը, որպեսզի պաշտպանենք նրանց ու հարազատներին: Խոր ցավ ենք ապրում, երբ չի հաջողվում մարդկանց կյանքը փրկել, այն դեպքում, երբ ունենք կանխարգելիչ միջոցներ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը՝ խորհուրդ տալով չհապաղել ու պատվաստվել:Անդրադառնալով նոյեմբերի 1-ից հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պարտադիր որոշմանը` նախարարը տեղեկացրեց, որ հնարավոր են այլ սահմանափակումներ ևս: «Մենք ստիպված ենք սահմանափակումների ռեժիմը խստացնել, քանի որ տեսնում եք` ինչ վիճակ է՝ հիվանդանոցային ֆոնդը սպառված է, բուժաշխատողները ծայրահեղ ռեժիմով աշխատում են»,- նշեց նախարարը:Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակ դնելը պարտադիր է նաև բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:Չնայած սրան, վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր 20 հազարից ավելի պատվաստում է արվել:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1f/34857383_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2ecc33b49cb73610858bcbb00b544885.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, պատվաստում, կորոնավիրուս, պատվաստանյութ, անահիտ ավանեսյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
գյումրի, պատվաստում, կորոնավիրուս, պատվաստանյութ, անահիտ ավանեսյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
«Սա է մեր նպատակը». Ավանեսյանը` պատվաստումների և նոր սահմանափակումների մասին
16:55 31.10.2021 (Թարմացված է: 17:03 31.10.2021) «Պատվաստումների օր Գյումրիում» միջոցառման աշխատանքներին հետևելու համար Գյումրի էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Պատվաստումների օր Գյումրիում» միջոցառման շրջանակներում պատվաստվելու ցանկություն ունեցող գյումրեցիների թիվը մեծ էր:
Ակցիայի նախաձեռնողը ՀՀ առողջապահության նախարարություն էր։ Միջոցառմանն աջակցել են Հայկական Կարմիր խաչն և «Գյումրի» ԲԿ-ն:
Մինչ պատվաստվելը մարդիկ բուժաշխատողների կողմից բուժզննման էին ենթարկվում: «Ստուգում ենք սատուրացիան, չափում ենք ճնշումը, հարցնում ենք առողջական վիճակը, նոր պատվաստում ենք՝ իր նախընտրած պատվաստանյութով: Ուրախալի է այս հոսքը »,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու «Սբ. Նարեկացի» պոլիկլինիկայի մանկական բաժնի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
Նրա խոսքով` գյումրեցիները հիմնականում նախընտրում են «Սինոֆարմ» պատվաստանյութը:
82-ամյա Ֆերդինանտ Մսրյանը եկել էր պատվաստվելու, մենակ չէր՝ աղջիկը, թոռն ու փեսան ևս այստեղ էին:
«Մեկ տարի առաջ կորոնավիրուս տարել եմ, հիմա չեմ ուզում էլի հիվանդանալ, եկել եմ պատվաստվել, ուզում եմ չինականովը պատվաստվել, ու ոչ միայն ես` ամբողջ ընտանիքով դրա համար ենք եկել»,- ասաց նա:
Աշխատանքներին հետևելու համար Գյումրիում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունից նախարարը գոհ էր:
«Այսօրվա գնահատականը դրսում սպասող քաղաքացիներն են: Մարդիկ ուզում են գալ ու օր առաջ պատվաստվել, ու սա է մեր նպատակը, որպեսզի պաշտպանենք նրանց ու հարազատներին: Խոր ցավ ենք ապրում, երբ չի հաջողվում մարդկանց կյանքը փրկել, այն դեպքում, երբ ունենք կանխարգելիչ միջոցներ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը՝ խորհուրդ տալով չհապաղել ու պատվաստվել:
Անդրադառնալով նոյեմբերի 1-ից հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պարտադիր որոշմանը` նախարարը տեղեկացրեց, որ հնարավոր են այլ սահմանափակումներ ևս:
«Մենք ստիպված ենք սահմանափակումների ռեժիմը խստացնել, քանի որ տեսնում եք` ինչ վիճակ է՝ հիվանդանոցային ֆոնդը սպառված է, բուժաշխատողները ծայրահեղ ռեժիմով աշխատում են»,- նշեց նախարարը:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակ դնելը պարտադիր է նաև բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում:
Չնայած սրան, վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր 20 հազարից ավելի պատվաստում է արվել: