00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կնպաստի նաև բանակցություններ անցկացնելուն. Մանասերյանը` ԵԱՏՄ–ում ռոումինգի վերացման մասին

Մանասերյան. ԵԱՏՄ–ում ռոումինգի վերացումը կարևոր է ՏՏ միջոցով կապի ծրագրերը կյանքի կոչելուն
Բաժանորդագրվել
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ երկրների տարածքում ռոումինգը վերացնելու նախաձեռնությանը։
ԵԱՏՄ երկրների տարածքում ռոումինգը վերացնելու գաղափարն այսօր արդեն նյութականանում է։ Այս քայլը մեծ օգուտ կտա երկու առումով` նախ մարդիկ ֆինանսական տեսանկյունից կտնտեսեն զգալի գումարներ տարբեր ուղղություններով կատարելիք հեռախոսազանգերի վրա, նաև շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ զուտ հոգեբանական առումով միության երկրները պետք է իրենց զգան հավասար պայմաններում այնպես, ինչպես դա վաղուց արել է Եվրամիությունը։ Խոսելով վերջերս հայտնի դարձած այս նախաձեռնության մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման դարաշրջանում ավելորդ է խոսել դրա առավելությունների մասին։ Դա կարող էառավելագույնչափովնպաստելնաևբանակցություններանցկացնելուն, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կապերի զարգացման ծրագրերը կյանքի կոչելուն»,– նշեց տնտեսագետը։
Իյա Մալկինա - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
ԵԱՏՄ երկրների արտաքին առևտուրը 10%-ով գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը. Մալկինա
Մանասերյանը հիշեցրեց, որ ռոումինգը ԵԱՏՄ տարածքում վերացնելու գաղափարն ինքն է առաջադրել Մոսկվայում երեք տարի առաջ կայացած փորձագիտական խորհրդի նիստում, և Եվրասիական տնտեսական կոմիտեի նախագահն ու անդամները միաձայն ընդունել են առաջարկը, ինչից անմիջապես հետո այն շրջանառվել է ԶԼՄ–ներով որպես հեռանկարային ծրագիր։
«Միասնական կապի տիրույթում օպերատոր ընկերությունների հետագա գործունեության առումով թեև կա խնդիր, սակայն բոլոր օպերատորները, որոնք մուտք են գործում ազգային տնտեսությունների տարածք, որպես կանոն տվյալ երկրի կառավարության կամ նրա լիազոր մարմնի հետ կնքում են համապատասխան պայմանագրեր և պետության առաջնահերթություններից պետք է բխեցնեն իրենց բոլոր ծրագրերն ու քայլերը։ Ռոումինգը շահույթիմիակաղբյուրըչէ, ուստի պետք է զուսպ լինել` ուշադրություն դարձնելով եկամտի մյուս աղբյուրներին»,– ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով ռոումինգի սակագները տեղական սակագներին հնարավորինս մոտեցնելու հնարավորությանը` Մանասերյանն ընդգծեց, որ այդտեղ ևս լուրջ մտահոգության կարիք չկա, քանի որ ԵԱՏՄ–ն գնում է ընդհանուր շուկաներ ձևավորելու ճանապարհով, որոնցից մի քանիսն արդեն ձևավորվել են, օրինակ` դեղագործական, կենսաթոշակային շուկաները։ Նույնը վերաբերում է այն սակագներին, որոնք պետք է միասնականացվեն և այդ ուղղությամբ նույնպես պետք է քայլեր կատարվեն, որպեսզի գործեն նույն սակագները։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության երկրներում արդար սակագների ներդրման ծրագիրը, ինչը նշանակում է, որ քայլեր կձեռնարկվեն ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգը վերացնելու ուղղությամբ։
ԵԱՏՀ նախարար Արման Շակալիևի խոսքով` հաղորդակցության ազատությունը եվրասիական նախագծի չորս ազատությունների իրականացման առանցքային հիմքերից մեկն է։
ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում
Միջոցառումների ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2025-ին։
Հիշեցնենք, որ բացի կապի միասնական շուկայից, ԵԱՏՄ երկրներն աշխատում են նաև էլեկտրաէներգիայի և գազի միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի անդամներն են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
Լրահոս
0