https://arm.sputniknews.ru/20211031/jugh-vorn-ognum-e-pajqarel-trvombi-ev-qaghckeghi-dem-34702629.html
Յուղ, որն օգնում է պայքարել թրոմբի և քաղցկեղի դեմ
Յուղ, որն օգնում է պայքարել թրոմբի և քաղցկեղի դեմ
Sputnik Արմենիա
Դդումի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի, սակայն դդումի կորիզները նույնպես առողջության համար շատ օգտակար են։ 31.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-31T09:59+0400
2021-10-31T09:59+0400
2021-10-31T09:59+0400
քաղցկեղ
յուղ
թրոմբ
դդում
սերմ
կորիզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70915368_0:167:1600:1067_1920x0_80_0_0_4fe3019973e179e5cffd6efcf09edfba.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Դդմի կորիզի յուղը հաճախ է օգտագործվում զանազան խոհարարական և բժշկական նպատակների համար, այն ստանում են դդմի չմաքրած կորիզներից։ Այս յուղի օգտակարության մասին գրում է «МК»-ն՝ հղում անելով ScienceDirekt, ACS գիտական ինտերնետ-պարբերականներին։Խոլեստերինի դեմ, սրտի համարԴդմի կորիզը պոլիհագեցած յուղերի ավելի մեծ խտություն ունի, քան սննդային աղբյուրների մեծամասնությունը։ Դդմի կորզիների մեջ առկա օլեինաթթուն և լինոլաթթուն օգնում են նվազեցնել արյան ճնշումը և կարգավորել «վատ խոլեստերինի» (ցածր խտության լիպոպրոտեինների) մակարդակը, պաշտպանում են աթերոսկլերոզից, սրտի ցավերից, կաթվածներից և սրտի այլ խնդիրներից:Քաղցկեղի դեմԴդումի սերմերի էքստրակտը կարող է օգտակար լինել հաստաղիքի քաղցկեղի վտանգի նվազեցման հարցում։ Կորիզներում առկա լիգնաններն ու ֆլավոնները կարող են ազդեցություն ունենալ հորմոնային կախում ունեցող նորագոյացությունների վրա։ Ուստի, հետազոտողների կարծիքով, դդմի կորիզներն ու դրանց էքստրակտները, որոնց թվին է պատկանում յուղը, կարող են առանցքային դեր խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման ժամանակ։Ընդդեմ թրոմբներիԲացի այդ, հայտնաբերվել է, որ դդումի յուղը խթանում է արյան շրջանառությունը։ Դա օգնում է պաշտպանվել թրոմբների գոյացումից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70915368_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5b494b6dee2feaaf60e85a17b3856054.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղցկեղ, յուղ, թրոմբ, դդում, սերմ, կորիզ
քաղցկեղ, յուղ, թրոմբ, դդում, սերմ, կորիզ
Յուղ, որն օգնում է պայքարել թրոմբի և քաղցկեղի դեմ
Դդումի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի, սակայն դդումի կորիզները նույնպես առողջության համար շատ օգտակար են։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Դդմի կորիզի յուղը հաճախ է օգտագործվում զանազան խոհարարական և բժշկական նպատակների համար, այն ստանում են դդմի չմաքրած կորիզներից։ Այս յուղի օգտակարության մասին գրում է «МК»-ն՝ հղում անելով
ScienceDirekt,
ACS գիտական ինտերնետ-պարբերականներին։
Խոլեստերինի դեմ, սրտի համար
Դդմի կորիզը պոլիհագեցած յուղերի ավելի մեծ խտություն ունի, քան սննդային աղբյուրների մեծամասնությունը։ Դդմի կորզիների մեջ առկա օլեինաթթուն և լինոլաթթուն օգնում են նվազեցնել արյան ճնշումը և կարգավորել «վատ խոլեստերինի» (ցածր խտության լիպոպրոտեինների) մակարդակը, պաշտպանում են աթերոսկլերոզից, սրտի ցավերից, կաթվածներից և սրտի այլ խնդիրներից:
Դդումի սերմերի էքստրակտը կարող է օգտակար լինել հաստաղիքի քաղցկեղի վտանգի նվազեցման հարցում։ Կորիզներում առկա լիգնաններն ու ֆլավոնները կարող են ազդեցություն ունենալ հորմոնային կախում ունեցող նորագոյացությունների վրա։ Ուստի, հետազոտողների կարծիքով, դդմի կորիզներն ու դրանց էքստրակտները, որոնց թվին է պատկանում յուղը, կարող են առանցքային դեր խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման ժամանակ։
Բացի այդ, հայտնաբերվել է, որ դդումի յուղը խթանում է արյան շրջանառությունը։ Դա օգնում է պաշտպանվել թրոմբների գոյացումից։