00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել

© Photo : CNNTurkՍևան Նիշանյան
Սևան Նիշանյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Սևան Նիշանյան
Բաժանորդագրվել
Ստամբուլցի ականավոր այլախոհ Սևան Նիշանյանի` թուրքական բանտից փախուստի սկանդալային պատմությունը նրան հայտնի դարձրեց ամբողջ աշխարհով։
Թուրքիայի իշխանությանն ընդդիմացող հասարակական գործիչը ապաստան ստացավ Հունաստանում` համոզված լինելով, որ այնտեղ իր համար ապահով է։
Բայց շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Աթենքը հանուն անհնազանդ հայի չի ցանկացել փչացնել Անկարայի հետ առանց այն էլ ոչ այդքան լավ հարաբերությունները։ Էրդողանի համար անցանկալի ակտիվիստը Հունաստանում պերսոնա նոն գրատա է հայտարարվել։ Ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանը չի կարող անմասն մնալ, չէ՞ որ Նիշանյանն արդեն մի քանի տարի է ՀՀ քաղաքացի է։
Ականավոր լեզվաբան, հայտնի պատմաբան, համարձակ իրավապաշտպան, պահանջված հրապարակախոս, տաղանդավոր ճարտարապետ, հաջողակ գործարար` այս ամենը Սևան Նիշանյանի մասին է։ Ստամբուլի Շիշլի թաղամասում ծնված 66-ամյա հայն ավարտել է Մխիթարյան վարժարանը։ Փիլիսոփայություն է ուսումնասիրել Եյլի համալսարանում, քաղաքագիտություն` Կոլումբիայի համալսարանում։ Թուրքիայում նրա նման ինտելեկտուալները շատ չէին։
Севан Ншанян - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2019
Բանտից փախած Նիշանյանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին. լուսանկար
Նիշանյանն այլախոհի համբավ ունի, մարդ, որը կարողանում է ամենաբարդ իրավիճակներում և ամենասուր խնդիրների վերաբերյալ ճշմարտությունն ասել։ Նրա համարձակությունը Թուրքիայում շատերին դուր չէր գալիս։ Հատկապես` ղեկավարներին։ Գիտնականին բազմիցս կալանավորել են ու բանտ նետել։ Նրա դեմ հարուցվել է 17 քրեական գործ, որոնք ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեին։ Եթե նրա հանդեպ կայացված վճիռների ժամկետները գումարենք, ապա նա բանտում պետք է անցկացներ ավելի քան 40 տարի։ 2013 թվականին դատարանն արգելեց նրան զբաղվել հասարակական գործունեությամբ և զրկեց քաղաքական իրավունքներից։
Եվրոպական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս խոստովանել են, որ Նիշանյանի հետապնդումը հատուկ ծառայությունների արձագանքն է կառավարության համար անցանկալի նրա հանրային ելույթներին։ Նրա համարձակ հոդվածներն առնչվում էին հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին։ Նա բազմիցս մերկացուցիչ հրապարակումներ է արել այսպես կոչված «ստվերային պետության» մասին, խիստ քննադատել Աթաթուրքի անձի պաշտամունքը, բացահայտ մեղադրել իշխանություններին ազգային փոքրամասնությունների իրավունքները ճնշելու համար։

Սակայն ամենից շատ կառավարիչներին զայրացնում էր, երբ նա անդրադառնում էր Հայոց ցեղասպանության թեմային։ Ուղիղ եթերում նրա արած մեկնաբանություններն այդ թեմայով ժամանակին պատճառ դարձան, որ Հեռուստատեսության և ռադիոյի գործերով ազգային խորհուրդը հաղորդումը հեռարձակած հեռուստաընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառի։

Նիշանյանը լուսավորչական լուրջ աշխատանք էր տանում` ուղղված հայերի, հույների, ասորիների (Անատոլիայի արևելքի բնիկ ժողովուրդների) պատմական ժառանգության վերականգնմանը։ Նրա հեղինակած «Երկիր, որ մոռացել է իր անունը» գիրքը նվիրված է քրիստոնեական հետքի ոչնչացման ուղղությամբ Թուրքիայի կողմից տարվող նպատակաուղղված քաղաքականությանը։ Նրա ստեղծած Index Anatolicus ինտերակտիվ վեբ-կայքը կոչված է բացահայտելու և պահպանելու հայկական, հունական, ասորական տեղանունների անվանումները, որոնք թրքացվել են վերջին հարյուր տարվա ընթացքում։
Այդ ամենն ազդում էր թուրք ազգայնականների նյարդերին, որոնցից Նիշանյանն անդադար սպառնալիքներ էր ստանում։ Հայտնի է, որ պետական հեղաշրջում նախատեսող «Կուվալդա» գործողության շրջանակում ծրագրվում էր նաև Նիշանյանի սպանությունը։ Շաբաթ չկար, որ նա «կսատկացնենք քեզ շան պես, ինչպես արեցինք Հրանտ Դինքի հետ» և նմանատիպ սպառնալիքներով նամակ չստանար։
Նիշանյանը մշտապես ոչ միայն ազգայնականների, այլև իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում էր։ 2014 թվականին Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան նրան քաղաքացիական իրավունքների պաշտպանության գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրեց «Մտքի ազատության համար» մրցանակով։
Դա դառնալու է գործիք. թուրքագետը` Ադրբեջանում հայերենի հանդեպ հետաքրքրության մասին
Վերջին անգամ Նիշանյանն ազատազրկման էր դատապարտվել 2014 թվականին։ Դատարանը նրան 11.5 տարով բանտարկեց` մեղավոր ճանաչելով «ապօրինի շինարարություն» իրականացնելու մեջ։ Սա բացառիկ էր, քանի որ Նիշանյանը Թուրքիայում միակ մարդն է, որը ազատազրկման է դատապարտվել ապօրինի շինարարության մեղադրանքով։ Ընդ որում, խոսքը Նիշանյանի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքում իրականացրած շինարարության մասին է։
Ստամբուլում «Ազատություն Սևան Նիշանյանին» անունով միջազգային կոմիտե էր ստեղծվել, որի կազմում ընդգրկվել էին Թուրքիայում և Եվրոպայում հայտնի իրավապաշտպաններ։ Կոմիտեի տարածած կոչում ասվում էր. «Սևան Նիշանյանը հետապնդվում է նրա համար, որ հայ լուսավորիչ է, որն ընդդիմանում է երկրի պաշտոնական քաղաքականությանը։ Նրան բանտարկել են իր հայկական ծագման պատճառով...»։
Դատարանի կողմից սահմանած ժամկետում Նիշանյանն իր պատիժը կրում էր Ստամբուլից քիչ հեռու գտվող բաց ռեժիմի բանտում։ Նրան երբեմն թույլատրում էին կարճ ժամանակով լքել բանտի սահմանները` հարազատների հետ հանդիպելու համար։ 2017 թվականի հուլիսի 14-ին նա հերթական անգամ օգտվեց զբոսնելու իր իրավունքից։ Բայց այլևս չվերադարձավ։ Նույն օրը Facebook–ի նրա էջում հետևյալ բովանդակությամբ գրություն հայտնվեց. «Թռչունը թռավ։ Նույնն եմ մաղթում մնացած 80 միլիոն բանտարկյալներին»։
Ավելի ուշ իր տված հարցազրույցում Նիշանյանը պատմել է, որ հատել է սահմանն ու հայտնվել Հունաստանում։ Փախստականը խոստովանել էր, որ սահմանը հատել նրան օգնել էին կոռումպացված սահմանապահները։ «Թուրքիայից փախչելը բոլորովին դժվար չէ։ Բավական է դրա դիմաց որոշակի գումար վճարել», – ասել էր Նիշանյանը։
Օսման Քավալա - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Էրդողանը Քավալային չներեց Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար
Այլախոհը Հունաստանում կացության թույլտվություն ստացավ, ամուսնացավ այդ երկրի քաղաքացու հետ և հաստատվեց Սամոս կղզում գտնվող գյուղի մի համեստ տանը։
Նիշանյանն իհարկե շարունակեց սուր քննադատություններով հանդես գալ Թուրքիայի իշխանությունների հասցեին։ Եվրոպայից նրա ձայնն ավելի բարձր սկսեց հնչել։ Նա շարունակեց ուշադրություն դարձնել նաև Հայկական հարցին։ 2019 թվականի մայիսին Նիշանյանն առաջին անգամ պատմական հայրենիք այցելեց և ՀՀ քաղաքացիություն ստացավ։
Նախկին բանտարկյալին արտահանձնելուն հասնելու Թուրքիայի իշխանությունների փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Չէ՞ որ Աթենքն ու Անկարան արտահանձնման մասին պայմանագիր չունեն։ Բացի այդ երկու երկրների հարաբերություններն էլ այն չեն, որ աջակցություն ցուցաբերվի փախստականին բռնելու հարցում։ Հանդուգն հայը Հունաստանում իրեն շատ վստահ էր զգում։ Կարծես` իզուր։ Հույն դիվանագետներն այնուամենայնիվ թուրք գործընկերների ճնշմանը տեղի տվեցին։ Կամ պարզապես գործարքի գնացին` Անկարայից զիջում ստանալով Աթենքի համար որևէ կարևոր հարցում։
Հատուկ ծառայություններն օգտվեցին Բալկանյան երկրներով Նիշանյանների (ամուսինների) զբոսաշրջային ուղևորությունից։ Հետդարձին, Աթենքի օդանավակայանում, Նիշանյանին հայտարարեցին, որ Հունաստանում ինքն անցանկալի անձ է ճանաչվել, և նրա մուտքը երկիր արգելված է։ Ամուսինները հետ արտաքսվեցին Սերբիա, որտեղից ժամանել էին։ Նման որոշման պատճառների մասին ո՛չ Նիշանյանին, ո՛չ նրա փաստաբանին ոչինչ չհայտնեցին` պատճառաբանելով, թե պետական գաղտնիք է։

Ինքը` Նիշանյանն այդ առիթով հայտարարեց. «Կարծում եմ, որ իմ ամենշաբաթյա հրապարակումները դեռ մտահոգում են Թուրքիայի Հանրապետության ղեկավարությանը, և նրանք տարբերակ գտան հունական կողմին իրենց մտահոգությունը փոխանցելու։ Իհարկե Թուրքիայի կառավարության ճնշումներն առաջինն են, որ գալիս են մտքիս»։

Այժմ 66-ամյա քաղաքական էմիգրանտը կախյալ վիճակում է, նրա կարգավիճակն անորոշ է։ Նիշանյանն ապրելու տեղ չունի։ Ո՛չ Սերբիան, ուր նա ստիպված մեկնեց Աթենքից, ո՛չ Ալբանիան, որտեղ նա հյուրընկալվել էր նախկինում, պատրաստ չեն նրան քաղաքական ապաստան տալ։ Իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկին փախստականի կարգավիճակի համար դիմելու համար այնտեղ առնվազն հասնել է պետք։
Բացի այդ երաշխիքներ չկան, որ Հոլանդիայում, Դանիայում կամ Նորվեգիայում հաստատվելու պարագայում Թուրքիայի հատուկ ծառայությունները ճնշման տարբերակներ չեն փորձարկի, ինչպես եղավ Հունաստանի դեպքում։ Ստամբուլցի հայն իրեն անվտանգ չի կարողանա զգալ արդեն ոչ մի տեղ, բացի պատմական հայրենիքից։
Ականապատ տարածքների հաղթաթուղթը, կամ իրականում ի՞նչ է պետք Ալիևին
Հայկական անձնագիր ունեցող Նիշանյանը բոլոր հիմքերն ունի հույս ունենալու, որ երկիրը, որի քաղաքացին է նա, կպաշտպանի իրեն, պատշաճ հովանավորչություն կապահովի և ապաստան կտրամադրի։ Ո՞րտեղ, եթե ոչ Երևանում պետք է ապաստան փնտրի ցանկացած հետապնդվող հայ։
Լրահոս
0