https://arm.sputniknews.ru/20211030/nvorvegiaji-nviraberats-620-000-deghachap-mvodernaji-patvastanjuty-hajastanum-e-34831085.html
Նորվեգիայի նվիրաբերած 620 000 դեղաչափ «Մոդեռնայի» պատվաստանյութը Հայաստանում է
Նորվեգիայի նվիրաբերած 620 000 դեղաչափ «Մոդեռնայի» պատվաստանյութը Հայաստանում է
Sputnik Արմենիա
ԵՄ դեսպանը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը՝ պատվաստանյութի առաքումը, տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ 30.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-30T12:51+0400
2021-10-30T12:51+0400
2021-10-30T12:58+0400
պատվաստում
պատվաստանյութ
moderna պատվաստանյութ
հայաստան
նորվեգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1e/33786609_0:101:1601:1001_1920x0_80_0_0_40e9a0378c42a27fb18e84a839fcdfa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութի 620 000 դեղաչափն արդեն Հայաստանում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ԵՄ դեսպանն էլ իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։Հիշեցնենք, որ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ, Հայաստանին էր փոխանցել Լիտվան։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։ Հավելենք` կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2193-ով և դարձել 306 739:
https://arm.sputniknews.ru/20210721/bolor-patvastanyutern-el-chpatvastveluc-lav-en-nubar-afeyan-28373984.html
նորվեգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1e/33786609_0:0:1439:1079_1920x0_80_0_0_234e972893632f17f5f077dc3ca16d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատվաստում, պատվաստանյութ, moderna պատվաստանյութ, հայաստան, նորվեգիա
պատվաստում, պատվաստանյութ, moderna պատվաստանյութ, հայաստան, նորվեգիա
Նորվեգիայի նվիրաբերած 620 000 դեղաչափ «Մոդեռնայի» պատվաստանյութը Հայաստանում է
12:51 30.10.2021 (Թարմացված է: 12:58 30.10.2021) ԵՄ դեսպանը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը՝ պատվաստանյութի առաքումը, տեղի է ունենում ճիշտ ժամանակին։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութի 620 000 դեղաչափն արդեն Հայաստանում է: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։
«Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք բարձրացնելու բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնել ծածկույթն ամբողջ Հայաստանում», - նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ԵՄ դեսպանն էլ իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։
Հիշեցնենք, որ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ, Հայաստանին էր փոխանցել Լիտվան։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։
Հավելենք` կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2193-ով և դարձել 306 739: