00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին

© REUTERS / UESLEI MARCELINOՀովհաննես Բաչկով
Հովհաննես Բաչկով - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվել
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ամենատիտղոսակիրը համարվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության ու օլիմպիական խաղեր բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերիSputnik, Խաչիկ Չախոյան. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր ելույթները սկսեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ մենամարտով` 63,5 կգ քաշային կարգում պարտության մատնելով նրան։
Մեր բռնցքամարտիկին հաղթող ճանաչեց մրցավարների գերակշռող մեծամասնությունը։
Ի դեպ, Հասանովը կրում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Նշենք, որ Բաչկովը բաց էր թողել 1/32 եզրափակիչը, իսկ Մալիկ Հասանովն այդ փուլում հաղթանակ էր տոնել։
Հովհաննես Բաչկովը`  Տոկիոյում 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտիկների պարգևատրման արարողության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Բաչկովը վերցրեց օլիմպիական բրոնզը. հայ բռնցքամարտիկի պարգևատրումը` լուսանկարներում
Ավելի բարձրահասակ ադրբեջանցին բնականաբար ձգտում էր պահպանել միջին կամ հեռու հարվածային տարածությունը Բաչկովի հետ մենամարտում։
Բայց մեր բռնցքամարտիկը շատ հեշտությամբ կարողանում էր կրճատել հարվածային տարածությունն ու կարճ տարածության վրա կամ մերձամարտում կատարում նպատակային հարվածներ։
Ադրբեջանցուն չօգնեց նույնիսկ մրցավարի կողմից Բաչկովին ցույց տրված նկատողությունը, որի արդյունքում մեր մարզիկից հանվեց մեկ միավոր։
Առաջին ռաունդում Բաչկովը հաղթեց նվազագույն առավելությամբ, իսկ հաջորդ ռաունդներում դիպուկ հարվածների միջոցով կարողացավ ապահովել ցանկալի արդյունքը։
Ճիշտ է` հաղթանակը մրցավարների կողմից միաձայն չշնորհվեց մեր բռնցքամարտիկին, բայց, ինչպես ասում են, դա արդեն կարևոր չէ։
Ованес Бачков - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2017
Հովհաննես Բաչկով. «Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին»
Հովհաննես Բաչկովը շատ լավ մենամարտ անցկացրեց ու արժանի հաղթանակ տարավ։
Ի դեպ, ադբեջանցին պարտությունից հետո չմոտեցավ մեր մարզիկի անկյունին, ոչ էլ ձեռք մեկնեց Բաչկովին, ինչն ավանդաբար արվում է բռնցքամարտում յուրաքանչյուր մենամարտից հետո։
Հավելենք, որ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկն իր մենամարտը կանցկացնի նոյեմբերի 1-ին։ Նրա մրցակիցը լինելու է իտալացի Ջիանլուիջի Մալանգան։
Լրահոս
0