Հելոուին. բերքի տոնից մինչև սարսափելի դիմակահանդես
Հելոուին. բերքի տոնից մինչև սարսափելի դիմակահանդես
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի վերջին օրը աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Հելոուինը։ Սակայն երբեմնի բերքի տոնը վերածվել է ահուսարսափի դիմակահանդեսի։ 30.10.2021, Sputnik Արմենիա
Արդեն տասնամյակներ շարունակ գրեթե ամբողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում, նշվում է Հելոուինը։ Այդ օրը մարդիկ ամենասարսափելի զգեստներն են հագնում, վերափոխվում չարագործների կերպարների և փորձում են ընդգծել իրենց անհատականությունը: Բազմաթիվ ժամանցային հաստատություններում կազմակերպում են թեմատիկ երեկույթներ, վախեցնող կերակրատեսակներ և տարօրինակ զվարճանքներ են հորինում։Շատերն արդեն մոռացել են Հելոուինի արմատները։ Այնինչ դրա ավանդույթը գալիս է բերքահավաքի ավարտի հին իռլանդական տոնից՝ Սամհեյնից։ Հենց այդ տոնն էլ նշվում էր հոկտեմբերի 31-ին։Այդ ժամանակից ի վեր Շոտլանդիայի և Իռլանդիայի հյուսիսում ընդունված է հանգուցյալների հոգեհանգստի ծեսեր անցկացնել և հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ պատմել: Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը տեղափոխվել է նաև այլ երկրներ։ Արդեն ավելի քան հինգ դար է, ինչ պահպանվում է քաղցրավենիք խնդրելու և միմյանց վախեցնելու ավանդույթը, իսկ տոնի ամենաճանաչված հատկանիշը դդումից պատրաստված լուսամփոփն է՝ Ջեքի լապտերիկը:Ի սկզբանե համարվում է, որ այդ պտուղը կարող է բերքից հեռու քշել չար ոգիներին։ Բայց դժվար թե որևէ մեկն այն ժամանակ կարող էր պատկերացնել, թե ինչ սարսափների դիմակահանդեսի կվերածվի տոնը։
«Զոմբիների զբոսանքը» շքերթի մասնակիցները Հելոուինը դիմավորելիս (30 հոկտեմբերի 2021), Կիև
Արդեն տասնամյակներ շարունակ գրեթե ամբողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում, նշվում է Հելոուինը։ Այդ օրը մարդիկ ամենասարսափելի զգեստներն են հագնում, վերափոխվում չարագործների կերպարների և փորձում են ընդգծել իրենց անհատականությունը: Բազմաթիվ ժամանցային հաստատություններում կազմակերպում են թեմատիկ երեկույթներ, վախեցնող կերակրատեսակներ և տարօրինակ զվարճանքներ են հորինում։
Շատերն արդեն մոռացել են Հելոուինի արմատները։ Այնինչ դրա ավանդույթը գալիս է բերքահավաքի ավարտի հին իռլանդական տոնից՝ Սամհեյնից։ Հենց այդ տոնն էլ նշվում էր հոկտեմբերի 31-ին։
Սակայն երբ կաթոլիկ եկեղեցին արգելեց բոլոր հեթանոսական տոնակատարությունները, Հելոուինը բոլորովին այլ իմաստ ստացավ և աստիճանաբար դարձավ բոլոր ոգիների և բոլոր սրբերի օր։
Այդ ժամանակից ի վեր Շոտլանդիայի և Իռլանդիայի հյուսիսում ընդունված է հանգուցյալների հոգեհանգստի ծեսեր անցկացնել և հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ պատմել: Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը տեղափոխվել է նաև այլ երկրներ։ Արդեն ավելի քան հինգ դար է, ինչ պահպանվում է քաղցրավենիք խնդրելու և միմյանց վախեցնելու ավանդույթը, իսկ տոնի ամենաճանաչված հատկանիշը դդումից պատրաստված լուսամփոփն է՝ Ջեքի լապտերիկը:
Ի սկզբանե համարվում է, որ այդ պտուղը կարող է բերքից հեռու քշել չար ոգիներին։ Բայց դժվար թե որևէ մեկն այն ժամանակ կարող էր պատկերացնել, թե ինչ սարսափների դիմակահանդեսի կվերածվի տոնը։