00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բալասանյանն» ու ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. հայտնի է Գյումրու քաղաքապետի թեկնածուի անունը

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (30 հոկտեմբերի, 2021թ․). Գյումրի
«Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (30 հոկտեմբերի, 2021թ․). Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 1-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում կկայանա Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Այդ օրն էլ համայնքի ղեկավար կընտրեն։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր «Բալասանյան դաշինք» սոցիալիստական կուսակցության և ՔՊ-ի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց։ Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հայտնում է` հուշագրով որոշվեց, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու կառաջադրվի «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուները ՔՊ–ից կլինեն։
Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից ավագանու անդամ, Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը և ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը։
«Ըստ հուշագրի` կողմերը պարտավորվում են իրականացնել համաձայնեցված կադրային քաղաքականություն` այդպիսով ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար»,–ասաց Սոնա Առաքելյանը։
Միաժամանակ, նոյեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում կկայանա Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում է համայնքի ղեկավարի ընտրության հարցը։
Սամվել Բալասանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):
Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չի հասել։
Հենց այս պատճառով էլ ՔՊ–ն և «Բալասանյան» դաշինքը հուշագիր ստորագրեցին։
Լրահոս
0