00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5+2 շրջան հանձնել` սա է. Սաղաթելյանը խոսեց պատերազմի օրերին Փաշինյանի հետ փակ հանդիպումից

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը նշում է, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել է ուղերձով հանդես գալ և հանրությանը ներկայացնել իրականությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 19-ին կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ–ական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է, որ կապիտուլյացիան մեր պետության կործանումն է։ Սաղաթելյանն այդ մասին հայտարարեց Facebook–ի իր էջում հրապարակված տեսանյութում։
Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը, ընդդիմադիրներին դիմելով, ասել էր, թե 2020-ի պատերազմի օրերին` հոկտեմբերի 19-ին, երբ փակ հանդիպման ժամանակ ասել է, որ «գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելուն, ձեր ներկայացուցիչն ինչո՞ւ էր ասում, թե այդպես ոնց կլինի»...
Սաղաթելյանը 24 ժամ էր տվել իշխանությանը` պահանջելով հրապարակել այդ հանդիպման տեսագրությունը` հակառակ դեպքում խոստանալով հանդիպման մանրամասներն անձամբ ներկայացնել։

«Հոկտեմբերի 19-ին հանդիպումը սկսեց` ասելով, որ իրավիճակը ծանր է, ունենք բազմաթիվ կորուստներ։ Փաշինյանի խոսքով` իրեն է զանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ նրան են դիմել Արցախի բոլոր նախկին նախագահները, ինչպես նաև Սերժ Սարգսյանը, Արցախի բոլոր քաղաքական ուժերը` առաջարկելով բանակցություններ սկսել նախկինում քննարկված տարբերակների շուրջ և զինադադարի գնալ։ Սա ակնհայտ սուտ է»,–ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ ՀՅԴ Արցախի խորհրդարանական ֆրակցիան որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել և նման առաջարկությամբ հանդես չի եկել։

Դրանից հետո, ըստ Սաղաթելյանի, Փաշինյանն ինչ–որ փաստաթուղթ է ցույց տվել, որն իբրև թե վկայում էր այն մասին, որ Արայիկ Հարությունյանը դիմել էր իրեն։
Պատգամավորի խոսքով` վարչապետն ասել է նաև, որ պատերազմը կանգնեցնելու գինը հետևյալն է` 5+2 շրջան հանձնել։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
«Հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի թեմայով հանդիպման հրավիրեց
«Ես հետաքրքրվեցի, թե գոնե կարգավիճակի հարց կա՞, ինքն էլ պատասխանեց, որ չկա` հավելելով, թե «Լավրովյան պլանն» է` պլյուս-մինուս ինչ–որ բաներ։ Դիմելով նրան` ասացի` դու, փաստորեն, 23-24 օր հաղթելու ենք ասելուց հետո հիմա ասում ես, որ գնում ես կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու։ Ինքն էլ պատասխանեց, որ իրավիճակն այս է, նախկիններն էլ լավ ժառանգություն չեն թողել»,–ասաց Սաղաթելյանը։
2020-ի դեկտեմբերից ինչ դիրքերում եղել ենք, շարունակում ենք մնալ. Նիկոլ Փաշինյան
Նա հավելեց, որ Փաշինյանին այդ օրն ասել է` նման խեղճացած հոգեվիճակով նա ի վիճակի չէ բանակցություն վարել և պետք է որևէ լուծում գտնի, ինչպես նաև հանրությանը հայտնի իրավիճակի մասին։ Փաշինյանն էլ խոստացել է ուղերձով հանդես գալ։
Սա էլ, ըստ Սաղաթելյանի, ամբողջ պատմությունն է այդ օրվա։
Լրահոս
0