Մեդուզաների «բալետն» ու բնության մյուս հրաշքները. խենթացնող լուսանկարներ
Մեդուզաների «բալետն» ու բնության մյուս հրաշքները. խենթացնող լուսանկարներ
Sputnik Արմենիա
European Wildlife Photographer of the Year–ը բնության գեղեցկությունը ցուցադրող լուսանկարչական ամենահայտնի մրցույթներից մեկն է: Ամեն տարի Բնության... 29.10.2021, Sputnik Արմենիա
Այս տարի ժյուրին 36 երկրի մասնակիցների ներկայացրած ավելի քան 19 000 լուսանկարներից ընտրել է 8 հիմնական անվանակարգերի հաղթողներին` «Թռչուններ», «Կաթնասուններ», «Այլ կենդանիներ», «Բույսեր և սնկեր», «Բնանկարներ», «Ստորջրյա աշխարհ», «Մարդիկ և բնություն» ու «Բնության ստուդիա»։Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել առցանց, բոլոր հաղթողները շրջագայության կմեկնեն Եվրոպայում։Սիրել բնությունը, նկարել և փրկել․ Nature Photographer of The Year 2019-ի լավագույն կադրերըՎերդենի ձիու գերմանական թանգարանում 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կկայանա այդ լուսանկարների առաջին ցուցադրությունը: 32 000 եվրո մրցանակային ֆոնդը բաժանվել է մրցույթի մասնակիցների միջև, իսկ բացարձակ հաղթողը ստացել է 3 000 եվրո: Գլխավոր մրցանակին արժանացել է իսպանացի Անխել Ֆիտորը։Բնության զավակները. Ամազոնիայի արքայի պատվին կազմակերպած հիշատակի ծեսի հազվագյուտ կադրերը
European Wildlife Photographer of the Year–ը բնության գեղեցկությունը ցուցադրող լուսանկարչական ամենահայտնի մրցույթներից մեկն է: Ամեն տարի Բնության լուսանկարչության գերմանական հասարակությունը (GDT) ընտրում է լավագույն աշխատանքները և որոշում հաղթողին։
Գարնանը Նորվեգիայի կենտրոնում բույն են դնում վարդագույն ոտքերով սագերը և ուղևորվում Արկտիկա։ Թռչունները, որպես կանոն, օգտագործում են նույն երթուղիները, ուստի հնարավորության դեպքում դրոնով կարելի է նման տեսարաններ լուսանկարել:
Իսպանացի լուսանկարիչ Անդրես Լուիս Դոմինգես Բլանկոյի «Աշնան երգչուհին»։ Լուսանկարը բարձր է գնահատվել մինչև 14 տարեկանների համար նախատեսված անվանակարգում։
Ֆին լուսանկարիչ Հեիկկի Կուրկելայի «Սիբիրյան անտառը»։ Հաղթել է 15-17 տարեկանների անվանակարգում։
Այս տարի ժյուրին 36 երկրի մասնակիցների ներկայացրած ավելի քան 19 000 լուսանկարներից ընտրել է 8 հիմնական անվանակարգերի հաղթողներին` «Թռչուններ», «Կաթնասուններ», «Այլ կենդանիներ», «Բույսեր և սնկեր», «Բնանկարներ», «Ստորջրյա աշխարհ», «Մարդիկ և բնություն» ու «Բնության ստուդիա»։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել առցանց, բոլոր հաղթողները շրջագայության կմեկնեն Եվրոպայում։
Վերդենի ձիու գերմանական թանգարանում 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կկայանա այդ լուսանկարների առաջին ցուցադրությունը: 32 000 եվրո մրցանակային ֆոնդը բաժանվել է մրցույթի մասնակիցների միջև, իսկ բացարձակ հաղթողը ստացել է 3 000 եվրո: Գլխավոր մրցանակին արժանացել է իսպանացի Անխել Ֆիտորը։