https://arm.sputniknews.ru/20211029/karen-tvonakanjann-el-haghtec-haj-erku-brncqamartiknery-master-klas-en-cujc-tvel-34824487.html
Կարեն Տոնականյանն էլ հաղթեց. հայ երկու բռնցքամարտիկները մաստեր-կլաս են ցույց տվել
Կարեն Տոնականյանն էլ հաղթեց. հայ երկու բռնցքամարտիկները մաստեր-կլաս են ցույց տվել
Sputnik Արմենիա
Երրորդ ռաունդում Տոնականյանի մրցակից մալիացի բռնցքամարտիկի բժիշկների թիմը խնդրեց դադարեցնել մենամարտը։ 29.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-29T22:30+0400
2021-10-29T22:30+0400
2021-10-29T22:32+0400
հայ
բռնցքամարտիկ
հաղթանակ
բռնցքամարտ
կարեն տոնականյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2146/02/21460238_0:28:1600:928_1920x0_80_0_0_d3f9a039afd8a05b6791de80f23106a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակ է տարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության հերթական փուլում։Հայ բռնցքամարտիկը վաղաժամ հաղթանակ տարավ Մալիի ներկայացուցիչ Կարիմ-Աբդուլ Բաթիմի նկատմամբ։ Երրորդ ռաունդում Տոնականյանի մրցակից մալիացի բռնցքամարտիկի բժիշկների թիմը խնդրեց դադարեցնել մենամարտը։Նշենք, որ առաջնության նախորդ փուլն էլ Տոնականյանը շրջանցել էր առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը վարակվել էր կորոնավիրուսով և չէր ներկայացել մենամարտին։Ավելի վաղ այսօր նույն առաջնությանը հաղթանակ էր տարել ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Վահե Բադալյանը։ 54 կգ քաշային Վահե Բադալյանը մրցել էր Թայվանի ներկայացուցիչ Յու-Հանգ Լինի հետ ու հաղթանակ տարել 5։0 հաշվով։Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2–րդ տեղըԱյսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ և վերջին ներկայացուցիչը։ 71 կգ քաշային Արման Դարչինյանը կհանդիպի ղըրղզ Նուրդարին Ռուստամբեկի հետ։
https://arm.sputniknews.ru/20211029/arvonjany-voch-voqi-khaghac-hvovhannisjany-haghtec-haj-shakhmatistnery-rigaji-mrcasharum-34823328.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2146/02/21460238_130:0:1550:1065_1920x0_80_0_0_02e89bae9a3524ba069913fb8b589d17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, բռնցքամարտիկ, հաղթանակ, բռնցքամարտ, կարեն տոնականյան
հայ, բռնցքամարտիկ, հաղթանակ, բռնցքամարտ, կարեն տոնականյան
Կարեն Տոնականյանն էլ հաղթեց. հայ երկու բռնցքամարտիկները մաստեր-կլաս են ցույց տվել
22:30 29.10.2021 (Թարմացված է: 22:32 29.10.2021) Երրորդ ռաունդում Տոնականյանի մրցակից մալիացի բռնցքամարտիկի բժիշկների թիմը խնդրեց դադարեցնել մենամարտը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակ է տարել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության հերթական փուլում։
Հայ բռնցքամարտիկը վաղաժամ հաղթանակ տարավ Մալիի ներկայացուցիչ Կարիմ-Աբդուլ Բաթիմի նկատմամբ։ Երրորդ ռաունդում Տոնականյանի մրցակից մալիացի բռնցքամարտիկի բժիշկների թիմը խնդրեց դադարեցնել մենամարտը։
29 հոկտեմբերի 2021, 21:49
Նշենք, որ առաջնության նախորդ փուլն էլ Տոնականյանը շրջանցել էր առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը վարակվել էր կորոնավիրուսով և չէր ներկայացել մենամարտին։
Ավելի վաղ այսօր նույն առաջնությանը հաղթանակ էր տարել ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝
Վահե Բադալյանը։ 54 կգ քաշային Վահե Բադալյանը մրցել էր Թայվանի ներկայացուցիչ Յու-Հանգ Լինի հետ ու հաղթանակ տարել 5։0 հաշվով։
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի երրորդ և վերջին ներկայացուցիչը։ 71 կգ քաշային Արման Դարչինյանը կհանդիպի ղըրղզ Նուրդարին Ռուստամբեկի հետ։