00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչու Հայաստանում չեն ուզում արհեստ սովորել, կամ երբ «անունը կա, ամանում չկա»

Խաչատրյան. Միջին մասնագիտական կրթության խթանման համար պետք է լուրջ նյութատեխնիկական բազա
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրներին, առանձին մասնագիտությունների հեռանկարին և աշխատաշուկայի պահանջներին։
Միջին մասնագիտական կրթության ոլորտում կա որոշակի առաջընթաց. նախկինում այդ կրթությունը շատ ավելի վատ վիճակում էր, ամբողջությամբ մատնված էր անուշադրության, նույնիսկ մի պահ ստիպված էին ուսուցումն անվճար դարձնել, քանզի շատ դիմորդներ չկային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթական հարցերի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա կարծիքով` միջին մասնագիտական կրթության բնագավառում արդեն իսկ նկատվում են տեղաշարժեր, փորձ է արվում համակարգը համապատասխանեցնել աշխատաշուկային, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում դեռևս շարունակում է իշխող մնալ բարձրագույն կրթության մոլուցքը, հետևաբար, այդ ֆոնին միջին մասնագիտական կրթությունն առայժմ մնում է ստվերում։

«Շատ մարդիկ չեն ցանկանում արհեստներ սովորել կամ միջին կրթություն պահաջող աշխատանք կատարել, քանի որ ներկայում հեշտացել է ԲՈւՀ ընդունվելը։ Միջին մասնագիտական կրթության խթանման համար մեզ պետք է լուրջ նյութատեխնիկական բազա, առավել ևս, որ որոշ մասնագիտությունների պարագայում դա առանձնապես դժվար չէ, այդուհանդերձ, անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որպեսզի միջին մասնագիտական կրթությունը դառնա ավելի բարձրորակ», –նշեց կրթական հարցերի փորձագետը։

Խաչատրյանի դիտարկմամբ` կարծրատիպերը նույնպես չեն թողնում, որպեսզի մարդիկ գնան այդ ուղղությամբ. համարվում է, որ այդտեղ մարդիկ կատարելու են ծանր աշխատանք և քիչ են վարձատրվելու։
Փորձագետը, սակայն, պնդում է, որ շատերի համար ավելի լավ կլիներ, եթե միջին մասնագիտական կրթություն ստանային, ոչ թե բուհում ժամավաճառությամբ զբաղվեին, առավել ևս, որ կա միջազգային փորձը` զարգացած երկրներում պատանիները ստանում են նաև արհեստագործական ուսումնառություն, ինչն ամենևին չի խանգարում նրանց բարեկեցությանը։
Արվեստների և արհեստների 9-րդ փառատոնը Դիլիջանում - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Դիլիջանում անցկացվել է «Արվեստների և արհեստների» փառատոնը
«Այն հասարակության մեջ, որտեղ չափից շատ են բարձրագույն կրթություն ունեցողները, մարդկանց հավակնություններն անհարկի բարձրանում են։ Շատերը բարձր աշխատավարձով աշխատանք են փնտրում, մինչդեռ նրանց մոտ բացակայում է նույնիսկ միջին մակարդակի որակավորումը։ Արդյունքում հասարակության մեջ ձևավորվում է մարդկանց խումբ, որոնք ունեն դիպլոմ, բայց չունեն համապատասխան հմտություններ»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Խաչատրյանի խոսքով`միջին մասնագիտական կրթության ոլորտում օրակարգային է նաև դասավանդման արդիականության խնդիրը, այդ կրթությունն ավելի պրակտիկ դարձնելու անհրաժեշտությունը։
Կրթությունն ազգային ապրելակերպ պետք է դարձնենք. Փաշինյանն ուղերձ է հղել
Նշենք, որ ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2008 թվականին։
Այն մշակվել է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության» և «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» հիմնադրույթներին համապատասխան:
Վաչե Տերտերյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
1000-ից պակաս բնակչով համայնքի ղեկավարը կարող է չունենալ բարձրագույն կրթություն. նախագիծ
Հիմք ընդունելով կրթության համակարգի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները, հայեցակարգը միտված է դրանց աստիճանական զարգացմանը` նախանշելով ոլորտի հետագա զարգացումների գերակա ուղղությունները:
Հայեցակարգի հիմքում դրվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը»:
Լրահոս
0