https://arm.sputniknews.ru/20211029/hh-datakhazutjan-pataskhany-alievin-nerkajacvel-en-tmranjuteri-shrjanarutjan-tvjalnery-34806596.html
ՀՀ դատախազության պատասխանը Ալիևին. ներկայացվել են թմրանյութերի շրջանառության տվյալները
ՀՀ դատախազության պատասխանը Ալիևին. ներկայացվել են թմրանյութերի շրջանառության տվյալները
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է 2021թ–ին և դրանից առաջ Հայաստանի և Իրանի պետական սահմանին հայտնաբերված դեպքերը։ 29.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-29T16:41+0400
2021-10-29T16:41+0400
2021-10-29T16:43+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հհ դատախազություն
իլհամ ալիև
թմրանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26664168_0:0:1280:720_1920x0_80_0_0_c413372b3c3f039cf20e472cbc4f56be.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերով ընթացիկ տարում կազմվել է 12 քրգործ։Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից և հավելում, որ դեպքերը բացահայտվել են ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից։«Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի: Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու 2 դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց»,– նշում են դատախազությունից։Կառույցից ընդգծում են, որ միայն 2021 թվականին ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված հայտնաբերվել է 451 կգ թմրամիջոց։Գլխավոր դատախազությունը նշում է, որ մշտապես պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ:Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում սերտ համագործակցում են նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունները։ Նշենք, որ ԻԻՀ գլխավոր դատախազը հոկտեմբերի 12-ից 15-ը այցելել է Հայաստան և քննարկվել է 2 երկրի միջև մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու և այլ հարցեր։Իրանի ԱԳՆ պատասխանել է Ալիևին. թմրաշրջանառության մասին նրա հայտարարությունը կեղծ էԱյս փաստերը վկայում են, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքները, թե ՀՀ-ն և ԻԻՀ-ն Արցախի տարածքն օգտագործել են թմրամիջոցների ապօրինի տարանցման նպատակով` իրականության հետ որևէ աղերս չունեն։2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: Ընդհանուր առմամբ, 2017-2020 թթ. ընկած ժամանակահատվածում էլ Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծվել և հայտնաբերվել է 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։
https://arm.sputniknews.ru/20210909/hrazdan-qkh-marixuuana-28944234.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26664168_160:0:1120:720_1920x0_80_0_0_ccdb2818dc645ef1c009980e51600270.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հհ դատախազություն, իլհամ ալիև, թմրանյութ
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հհ դատախազություն, իլհամ ալիև, թմրանյութ
ՀՀ դատախազության պատասխանը Ալիևին. ներկայացվել են թմրանյութերի շրջանառության տվյալները
16:41 29.10.2021 (Թարմացված է: 16:43 29.10.2021) ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է 2021թ–ին և դրանից առաջ Հայաստանի և Իրանի պետական սահմանին հայտնաբերված դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերով ընթացիկ տարում կազմվել է 12 քրգործ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից և հավելում, որ դեպքերը բացահայտվել են ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից։
«Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի: Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու 2 դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց»,– նշում են դատախազությունից։
Կառույցից ընդգծում են, որ միայն 2021 թվականին ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված հայտնաբերվել է 451 կգ թմրամիջոց։
Գլխավոր դատախազությունը նշում է, որ մշտապես պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ:
«Սկսած 2016 թվականից՝ բացահայտվել է նման 7 դեպք, որից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ ՀՀ իրավասու մարմինների կողմից»,– ընդգծում են դատախազությունից և հավելում, որ ԻԻՀ–ից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:
Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:
Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում սերտ համագործակցում են նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունները։ Նշենք, որ ԻԻՀ գլխավոր դատախազը հոկտեմբերի 12-ից 15-ը այցելել է Հայաստան և քննարկվել է 2 երկրի միջև մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու և այլ հարցեր։
Այս փաստերը վկայում են, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հնչեցրած մեղադրանքները, թե ՀՀ-ն և ԻԻՀ-ն Արցախի տարածքն օգտագործել են թմրամիջոցների ապօրինի տարանցման նպատակով` իրականության հետ որևէ աղերս չունեն։
2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: Ընդհանուր առմամբ, 2017-2020 թթ. ընկած ժամանակահատվածում էլ Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծվել և հայտնաբերվել է 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։