00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկել են տուն, հորդորել ընտրել համայնքապետին․ՄԻՊ-ը` Կապանի նախընտրական վիճակի մասին

© Photo : Tatev Duryan // Facebook / Arman TatoyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արման Թաթոյան
Բաժանորդագրվել
ՄԻՊ գրասենյակը ահազանգեր է ստացել այն մասին, որ նախընտրական շրջանում խախտումներ են գրանցվում գործող համայնքապետի և ՔՊ–ի կողմնակիցների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ահազանգերի մասին։
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենց ղեկավարությունը ստիպում է իրենց հրաժարվել «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում ներառվելուց: Ասվում է, որ նշված ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ:
Հայաստանի Հանրապետության ԿԸՀ-ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Տեղեկացրել են նաև, որ Կապանի գործող համայնքապետի կողմնակիցները եկել են «Շանթ դաշինքի» Կապան համայնքի ղեկավարի թեկնածուի տուն և հորդորել ընտրել գործող համայնքապետին: Քաղաքացին գրառմամբ գործող համայնքապետից պահանջել է իր նկատմամբ ճնշումներ չգործադրել:

Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը: Ըստ ահազանգի՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ցուցակում:

Պաշտպանի աշխատակազմ մի շարք ահազանգեր են հասցեագրվել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ՝ պահանջելով հորդորելով տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց աշխատակիցներին ուղղորդեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին:
Հեղափոխության հոտ է գալիս, կամ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները երբեք չեն սիրել ՄԻՊ–երին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ հնարավոր բոլոր դեպքերում դրանք կուղարկվեն իրավասու մարմինների ստուգմանը: Ահազանգերը գրությամբ կուղարկվեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Կապանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 14-ին։
Լրահոս
0