https://arm.sputniknews.ru/20211028/vardan-minasjany-steghtsec-var-futbvol-khaghacvogh-tarazy-bajc-heracav-timic-inchu-34779775.html
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
Sputnik Արմենիա
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ հայտնի են դարձել չեմպիոնն ու մրցանակակիրները։ Հայ մարզիչ Վարդան Մինասյանի թիմը՝ «Տարազը», միավորներով... 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T19:51+0400
2021-10-28T19:51+0400
2021-10-28T19:52+0400
ֆուտբոլ
ղազախստան
վարդան մինասյան
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/2282/02/22820237_0:97:1600:998_1920x0_80_0_0_764df3fe5eef3d01680fb2ca0a27287b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ինը ամիս Ղազախստանի «Տարազի» գլխավոր մարզիչ աշխատելուց հետո Վարդան Մինասյանը առաջնության վերջնամասում հեռացավ թիմից։ Ղազախստանում Մինասյանի հեռանալն օրինչափ համարեցին, բայց շատ ափսոսացին նրա որոշման համար։Ղազախստանի առաաջնության նախավերջին տուրից հետո, որում հայ մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» 1։2 հաշվով պարտվեց «Օրդաբասիին», հայ մասնագետը հրաժարվեց «Տարազի» գլխավոր մարզիչի պաշտոնից։Մինչև Վարդան Մինասյանի գլխավորելը, «Տարազը» Ղազախստանի առաջնություններում հիմնականում պայքար էր մղում Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար։ Հայ մարզիչի աշխատանքը թիմում տվեց իր արդյունքը. մինչև նախավերջին տուրը թիմը յուրաքանչյուր խաղում պայքար էր մղում միավորների համար` ձգտելով տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի միջնամասում։Բացի արդյունքից, որը միանշանակ բարձր են գնահատել ակումբի ղեկավարներն ու երկրպագուները, բոլորը միաձայն նշել, են որ Մինասյանի արդյունավետ աշխատանքը հնարավորություն է տվել բացահայտել ֆուտբոլիստների հնարավորությունները, իսկ ամենանշանակալից արդյունքը համարում են Բաուիրժան Բայտանայի հիանալի խաղը։Հայ մարզիչի լավագույն ձեռբերումներից մեկն էլ համարվում է ղազախ երիտասարդ ֆուտբոլիստների բացահայտումը։ Մուխամեդժան Սեյսեն, Դինմուխամեդ Կարամանը, Ժալգաս Ժակսիլիկովը և Աբիլայխան Ժաումբեկը երբեք այսքան խաղային ժամանակ չէին ստացել, ինչպես այս մրցաշրջանում։Բացի այս ամենից, լեգեոներների թիվը «Տարազում» շատ քիչ էր, բայց Մինասյանը երբեք չի դժգոհել դրանից։Առաջնության մեկնարկային վեց տուրերից հետո Մինասյանի «Տարազը» տոնել էր չորս հաղթանակ և երկու խաղ էլ ավարտել ոչ –ոքի։Թիմը խաղում էր համարձակ ու հարձակողական ֆուտբոլ։ Բայց ի վերջո իր հետևանքն ունեցավ ֆինանսավորման խնդիրը, որի պատճառով թիմը սկսեց աստիճանաբար նահանջ ապրել աղյուսակում։Ղազախստանում ֆուտբոլային գիտակներն ու մասնագետները միաբերան համարում են, որ աղյուսակում իններորդ տեղը, որը զբաղեցնում է թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ, չի համապատասխանում այն խաղին, որը ցուցադրում էր մրցաշարի մեկնարկին։ Եվ եթե չառաջանային ֆինանսական խնդիրները, թիմն անհամեմատ ավելի բարձր տեղ կզբաղեցներ մրցաշարային աղյուսակում։Վարդան Մինասյանի հրաժարականից հետո հիմա Ղազախստանում խոսակցություններ են գնում, որ հայ մասնագետը կարող է և չհեռանալ Ղազախստանից ու այլ ակումբ գլխավորել։«Աստանան» հետաքրքրված է Վարդան Մինասյանի ծառայություններովԱռայժմ պաշտոնական տեղեկություն չկա, բայց հաշվի առնելով Մինասյանի հասցեին հնչող շնորհակալական խոոսքերը և մասնագետների գնահատականները, չի կարելի բացառել հայ լավագույն մարզիչներից մեկի նոր առաջարկ ստանալը Ղազախստանում։
https://arm.sputniknews.ru/20211006/hajtni-en-amenatankarzheq-haj-futbolistnery-33993538.html
https://arm.sputniknews.ru/20210324/inchpes-hxtel-lixteynshteyni-havaqakanin-vardan-minasyan-gevorg-kasparovi-xorhurdnery-26915803.html
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2282/02/22820237_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ce5213bf6c47f504c81cfe8cb2bb822b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
ֆուտբոլ, ղազախստան, վարդան մինասյան, մարզիչ
ֆուտբոլ, ղազախստան, վարդան մինասյան, մարզիչ
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
19:51 28.10.2021 (Թարմացված է: 19:52 28.10.2021) Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ հայտնի են դարձել չեմպիոնն ու մրցանակակիրները։ Հայ մարզիչ Վարդան Մինասյանի թիմը՝ «Տարազը», միավորներով հեռու է մնացել առաջատարներից, բայց Ղազախստանում հայ մասնագետի աշխատանքը նկատել ու բարձր գնահատել են բոլորը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ինը ամիս Ղազախստանի «Տարազի» գլխավոր մարզիչ աշխատելուց հետո Վարդան Մինասյանը առաջնության վերջնամասում հեռացավ թիմից։ Ղազախստանում Մինասյանի հեռանալն օրինչափ համարեցին, բայց շատ ափսոսացին նրա որոշման համար։
Ղազախստանի առաաջնության նախավերջին տուրից հետո, որում հայ մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» 1։2 հաշվով պարտվեց «Օրդաբասիին», հայ մասնագետը հրաժարվեց «Տարազի» գլխավոր մարզիչի պաշտոնից։
«Նման որոշումները շատ դժվար են տրվում։ Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատել թիմում ու աջակցում էին առաջնության ընթացքում»։
Մինչև Վարդան Մինասյանի գլխավորելը, «Տարազը» Ղազախստանի առաջնություններում հիմնականում պայքար էր մղում Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար։ Հայ մարզիչի աշխատանքը թիմում տվեց իր արդյունքը. մինչև նախավերջին տուրը թիմը յուրաքանչյուր խաղում պայքար էր մղում միավորների համար` ձգտելով տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի միջնամասում։
Բացի արդյունքից, որը միանշանակ բարձր են գնահատել ակումբի ղեկավարներն ու երկրպագուները, բոլորը միաձայն նշել, են որ Մինասյանի արդյունավետ աշխատանքը հնարավորություն է տվել բացահայտել ֆուտբոլիստների հնարավորությունները, իսկ ամենանշանակալից արդյունքը համարում են Բաուիրժան Բայտանայի հիանալի խաղը։
«Իմ անձնական խաղային առաջխաղացումը մեծապես կապված է Վարդան Մինասյանի հետ։ Այն, որ ես հիմա խաղում եմ Ղազախստանի հավաքականում` մեր մարզիչի աշխատանքն եմ համարում ու շնորհակալ եմ նրան»,– նշել է Բայտանան, որին Ղազախստանում համարում էին «նախկին» լավ ֆուտբոլիստ, իսկ ներկայում նրա խաղն անվանում են վերածնունդ։
Հայ մարզիչի լավագույն ձեռբերումներից մեկն էլ համարվում է ղազախ երիտասարդ ֆուտբոլիստների բացահայտումը։ Մուխամեդժան Սեյսեն, Դինմուխամեդ Կարամանը, Ժալգաս Ժակսիլիկովը և Աբիլայխան Ժաումբեկը երբեք այսքան խաղային ժամանակ չէին ստացել, ինչպես այս մրցաշրջանում։
Բացի այս ամենից, լեգեոներների թիվը «Տարազում» շատ քիչ էր, բայց Մինասյանը երբեք չի դժգոհել դրանից։
Առաջնության մեկնարկային վեց տուրերից հետո Մինասյանի «Տարազը» տոնել էր չորս հաղթանակ և երկու խաղ էլ ավարտել ոչ –ոքի։
Թիմը խաղում էր համարձակ ու հարձակողական ֆուտբոլ։ Բայց ի վերջո իր հետևանքն ունեցավ ֆինանսավորման խնդիրը, որի պատճառով թիմը սկսեց աստիճանաբար նահանջ ապրել աղյուսակում։
Ղազախստանում ֆուտբոլային գիտակներն ու մասնագետները միաբերան համարում են, որ աղյուսակում իններորդ տեղը, որը զբաղեցնում է թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ, չի համապատասխանում այն խաղին, որը ցուցադրում էր մրցաշարի մեկնարկին։ Եվ եթե չառաջանային ֆինանսական խնդիրները, թիմն անհամեմատ ավելի բարձր տեղ կզբաղեցներ մրցաշարային աղյուսակում։
Վարդան Մինասյանի հրաժարականից հետո հիմա Ղազախստանում խոսակցություններ են գնում, որ հայ մասնագետը կարող է և չհեռանալ Ղազախստանից ու այլ ակումբ գլխավորել։
Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, բայց հաշվի առնելով Մինասյանի հասցեին հնչող շնորհակալական խոոսքերը և մասնագետների գնահատականները, չի կարելի բացառել հայ լավագույն մարզիչներից մեկի նոր առաջարկ ստանալը Ղազախստանում։