00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան Արևմուտքի զինվորն է. ինչ ուղերձ է պարունակում Դոնբասում «Բայրաքթարի» կիրառումը

Թուրքիան Արևմուտքի հավատարիմ զինվորն է. ինչ ուղերձ է պարունակում Դոնբասում թուրքական Bayraktar-ների կիրառումը
Բաժանորդագրվել
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է թուրք–ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Նա ասել է, թե ում դեմ է ուղղված այդ համագործակցությունը։
Դոնբասում թուրքական «Բայրաքթարների» կիրառումից պետք չէ զարմանալ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ուկրաինան` Արևմուտքի գործընկեր երկիր։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է համացանցում տարածված տեսանյութերի շուրջ ծավալվող խոսակցությունները, որոնցում երևում է, թե ինչպես է Ուկրաինան Դոնբասում առաջին անգամ «Բայրաքթար» ԱԹՍ կիրառում։
«Արևմուտքի պաշտոնյանների հայտարարությունները, որ իրենք ամեն կերպ պաշտպանելու են ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների անվտանգությունը Բալթյան ծովում և Սև ծովում, ցույց է տալիս, որ Արևմուտքն ամրապնդում է իր և իր գործընկեր երկրների հետ հարաբերությունները և ռազմատեխնիկական ոլորտը»,- ասաց նա։
Ուկրաինա–ամերիկյան զորավարժություններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին
Խուդավերդյանը հիշեցնում է` մեկ անգամ չէ, որ Թուրքիան հանդես է եկել Ղրիմը Ուկրաինայի կազմում ճանաչելու մասին հայտարարություններով։ Նրա խոսքով` Թուրքիայի և Ուկրաինայի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված է նաև Ռուսաստանի դեմ։ Որքան այդ համագործակցությունը խորանա, այնքան թուրքական ներգրավվածությունը կավելանա Դոնբասում, Լուգանսկում, նաև Ղրիմում` հակամարտության հնարավոր սրացումների դեպքում։
«Ռազմական տեխնիկայով օգնելով Ուկրաինային` Թուրքիան ցույց է տալիս, որ ինքն Արևմուտքի հետ է։ Չնայած բոլոր տեսակի մանր հակասություններին, որոնք գոյություն ունեն Թուրքիայի և որոշ արևմտյան երկրների միջև, այնուհանդերձ Արևմուտքի նպատակը մեկն է` առավելության հասնել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի նկատմամբ և Թուրքիան հենց այս համատեքստում Արևմուտքի հավատարիմ զինվորն է»,- նշեց Խուրշուդյանը։

Թուրքագետն արձանագրում է` Ռուսաստանն ու Թուրքիան առևտրատնտեսական ոլորտում ունեն բավական խորը հարաբերություններ, սակայն ռազմաքաղաքական առումով երկու երկրները հակառակորդներ են։

Նշենք, որ հոկտեմբերի 26–ին ՌԻԱ Նովոստին, հղում անելով ուկրաինական ԶԼՄ–ներին, հայտնել էր, որ Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ է կիրառել։
Թուրքիայի դատարանը ազատ է արձակել անտառը հրկիզելու գործով ձերբակալված 7 ռուսաստանցիներին
Հարվածային ԱԹՍ–ն Ուկրաինայի հարավային հատվածից անցել է Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով։ Այնուհետև հակառակ ուղղությամբ վերադարձել է ելակետ։ Դրոնի առաջադրանքն անհայտ է։
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի կեսերին Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերը Թուրքիայից «Bayraktar TB2» հարվածային անօդաչու համալիր էին ստացել։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևն Անկարայից հարվածային անօդաչու սարքեր է գնել Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Լրահոս
0