00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿՀ-ները հանցագործ արտադրող ձեռնարկություններ են. «Կոշն» ու «Հրազդանը» կփակվեն

© Sputnik / Aram NersesyanՔԿՀ
ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ երկու ՔԿՀ–ների փակման հետևանքով 280 հաստիք կկրճատվի։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ` «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Կառավարությունն այսօր հավանություն տվեց երկու ՔԿՀ–ների փակման նախագծին։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ հիմնարկների փակման արդյունքում 2022-ին կխնայեն 1 մլրդ 200 մլն դրամ։
«Սա միայն գումարի խնայման մասին նախագիծ չէ, այլ կարևոր սկիզբ է ՔԿՀ ոլորտի բարեփոխման համար։ Այս երկու հիմնարկները փակվելուց հետո կունենանք 10 ՔԿՀ–ներ, որոնց պայմանները լավացնելով, կկարողանանք լուծել մարդու իրավունքների խնդիրները։ Մենք ունենք 5346 տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները և դրանցից զբաղված են միայն 2113-ը»,–ասաց Անդրեասյանը։
ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ–ների գործունեությունը կդադարեցվի. պատճառները հայտնի են. «Ժողովուրդ»
Նրա խոսքով` երկու ՔԿՀ–ների փակման հետևանքով 280 հաստիք կկրճատվի, որոնցից 70-ը կտեղափոխվեն այլ հիմնարկներ աշխատանքի, 50-ը պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը կմնան կադրերի ռեզերվում։
Նախարարը նշեց` կազատվեն այն աշխատակիցներից, որոնց վարքը դժգոհության տեղիք է տվել, ինչի հաշվին մյուսների աշխատավարձը կավելանա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց` այսօր ՀՀ–ում կալանավորված և դատապարտված անձանց պատմական մինիմում է։

«Մեր ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես, «Կոշ»-ում ու «Հրազդանում» անմարդկային պայմաններ են ու կալանավորված մարդիկ պահվում էին անմարդկային պայմաններում։ Պետք է արձանագրել, որ ՔԿՀ-ները Հայաստանում երկար ժամանակ, հիմա էլ՝ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են»,–ասաց Փաշինյանը։
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է 640 անձի պահման համար։ Ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 66 մարդ։
Իսկ «Հրազդան» ՔԿՀ–ն նախատեսված է 215 անձի պահման համար և ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 157 անձ։
Լրահոս
0