00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր իշխանության` դարը ապրած սկզբունքը, կամ ինչպես քիչ աշխատելով ավելի լավ արդյունքի հասնել

© Andranik GhazaryanՀՀ կառավարության շենք
ՀՀ կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
ՀՀ կառավարության շենք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը վերլուծում է կառավարության որոշումը` Ամանորի տոները կրճատելու մասին և ներկայացնում զարգացած երկրների փորձը։
Այլևս այդքան երկար չենք հանգստանա Ամանորին. առողջությանն օգուտ է, իսկ տնտեսությա՞նը
Եկեք անկեղծ լինենք։ Ամանորի տոներին մեկ շաբաթից ավելի հանգստանալն իրականում միշտ էլ տանջանքի է վերածվել, երբ հերթական հյուրի առաջ շարելով երկու օրվա «օլիվիեն» և չորացող բլինչիկը, անընդհատ մտածում ես. «Լա′վ, երբ են վերջապես ավարտվելու այս անտեր տոները»։ Բայց ասեմ ձեզ՝ եթե մեզ մոտ հունվարի առաջին շաբաթվա այս օրերը պաշտոնապես էին համարվում ոչ աշխատանքային, ապա Արևմուտքում Սուրբ ծննդից՝ դեկտեմբերի 25-ից մինչև Նոր տարի մարդիկ պարզապես չեն աշխատում, մանավանդ պետական հիմնարկներում որևէ մեկին չես գտնի։
Սա ասում եմ սեփական փորձից ելնելով։ Ու գիտեմ, որ եվրոպացիների այս առանձնահատկությունը թույլ չի տալիս ճշգրիտ համեմատություններ անել։ Այնինչ, մեր հարազատ պաշտոնյաները շարունակում են կրկնել ու կրկնել՝ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց քաղաքացիները այսքան երկար հանգստանան, որքան հայաստանցիները։ Սա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը ճիշտ այնպես, ինչպես իշխանությունների բազմաթիվ այլ անհիմն պնդումներ։
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Քերոբյանն ասել է, թե որքան գումար է Հայաստանը կորցնում ամանորյա երկարատև տոների պատճառով
Կարող եմ կոնկրետ թվեր բերել օտարերկրյա աղբյուրներից։ Հայաստանցիները տարվա ընթացքում ունեն վճարովի 16 ոչ աշխատանքային օր։ Ավստրալիայի որոշ նահանգներում էլ է ճիշտ այդքան։ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում էլ։ Չինաստանում ավելի շատ՝ 17 այդպիսի օր, Ղազախստանում՝ ընդհանրապես 21։ Իսկ հիմա, երբ համապատասխան օրենքը մեր պառլամենտում արդեն ընդունված է առաջին ընթերցմամբ, և ակնհայտ է, որ ձմռանը հանգստանալու ենք միայն դեկտեմբերի վերջին օրը ու հունվարի առաջին օրը, մեկ էլ Սուրբ ծնունդին, ընդհանրապես տոների քանակով կզիջենք այնպիսի երկրների, ինչպիսիք են Ավստրիան, Շվեդիան, Բելգիան ու բազմաթիվ այլ պետություններ։ Եվ սա դեռ ամենը չէ։
Ախր Հայաստանը միայն մեր նախկին նախագահներից մեկի կարծիքով էր տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը։ Կազմակերպված երկրներում, եթե տոնը համընկնում է շաբաթ ու կիրակի օրերին, աշխատողը մեկ օրվա ֆինանսական փոխհատուցում է ստանում։ Դուք ստացե՞լ եք։ Քաղաքակիրթ երկրներում անպայման կան արհմիություններ, որոնք պաշտպանում են աշխատողի շահերը։ Դուք մեզ մոտ արհմիություն տեսե՞լ եք։ Այո՛, սովետի ժամանակ կար, հետո մի տեսակ անտեսանելի դարձավ։ Էլ չեմ ասում, որ հիմա գործատուն կարող է աշխատողին ընդհանրապես արձակուրդ չտրամադրել, կամ աննախադեպ բարյացակամություն ցուցաբերել ձեր նկատմամբ և ասել. «Լավ, թողնում եմ բացակայես, բայց տե՛ս հա՝ մի շաբաթից աշխատատեղումդ լինես»։

Իսկ ընդհանրապես մեր իշխանությունները, ընդունելով այս օրենքը` աշխատաժամերը տարվա ընթացքում ավելացնելու մասին, ղեկավարվել են ամենապարզունակ, իր դարը վաղուց ապրած սկզբունքով՝ որքան ավելի երկար աշխատի մարդը, որքան ավելի շատ լինեն աշխատանքային օրերը, այնքան ավելի մեծ կլինի արդյունքը։ Էդ դեպքում հիշեցնեմ մի քանի տարի առաջ Հունաստանում տեղի ունեցած ճգնաժամը, երբ այդ երկրի քաղաքացիները գրեթե սովի եզրին հայտնվեցին։ Այն ժամանակ ոմանք ասում էին՝ ախր այս հույները աշխատել չեն սիրում։ Հետո նայեցին վիճակագրությունը և զարմանքով հայտնաբերեցին, որ Հունաստանում աշխատանքային շաբաթը ամենաերկարն է ողջ Եվրամիությունում՝ 41 ժամ։

Իսկ գաղտնիքն այն էր, որ Հունաստանում աշխատանքի արտադրողականությունն էր ամենից ցածր։ Այսինքն՝ կարելի է գործի տեղում նստել 41 ժամ, նույնիսկ 50 ժամ և այնուամենայնիվ չունենալ այն արդյունքը, որը ստանում է աշխատավայրում ընդամենը 36 ժամ անցկացնողը։ Եթե չեք հավատում, գնացեք Իսլանդիա և վերջ։
Այս ամառ Իսլանդիայում փայլուն հաջողությամբ ավարտվեց աշխատանքային շաբաթը 4 օր դարձնելու էքսպերիմենտը, որում ընդգրկված էր կղզու բնակիչների մի զգալի մասը։ Պարզվեց, որ միանգամայն իրական է այդ շաբաթը մինչև 36 ժամ կրճատելը՝ առանց նվազեցնելու աշխատավարձը։ Եվ աշխատանքը դրանից ամենևին չի տուժում, հակառակը՝ աշխատողը ձգտում է առավելագույն արդյունավետությամբ կազմակերպել իր աշխատանքային օրը, էապես կրճատվում է զանազան խորհրդակցությունների թիվը, ուժերը կենտրոնացվում են միայն գլխավոր խնդիրների վրա։ Պլյուս՝ աշխատողն էլ հնարավորություն է ստանում ավելի շատ հանգստանալ և վերականգնվել, քանզի ամեն ուրբաթ նրա աշխատանքային օրը կրճատվում է միանգամից 4 ժամով։
Ամանորյա հանգստյան օրերի կրճատում, կամ ինչ են շահում իշխանությունները
Միանգամից ասեմ՝ 100 տոկոսով համաձայն եմ, որ հունվարին շատ երկար ենք հանգստանում, բայց խոստովանե՛ք՝ ոչ աշխատանքային այդ շաբաթվա վերացումը հազիվ թե էական ազդեցություն գործի մեր տնտեսության վրա, քանի դեռ բացակայում է գլխավորը՝ ստեղծագործական մոտեցումը մեր բազում խնդիրների լուծմանը։
Լրահոս
0