https://arm.sputniknews.ru/20211028/ishkhan-saghateljany-pashinjanin-24-zham-e-tvel-inch-e-pahanjum-e-na-34748142.html
Իշխան Սաղաթելյանը Փաշինյանին 24 ժամ է տվել. ի՞նչ է պահանջում նա
Իշխան Սաղաթելյանը Փաշինյանին 24 ժամ է տվել. ի՞նչ է պահանջում նա
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահը երկրի ղեկավարին հորդորում է մարդկանց այլևս չմոլորեցնել։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T09:16+0400
2021-10-28T09:16+0400
2021-10-28T09:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
արցախյան պատերազմ
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28033184_0:0:1600:901_1920x0_80_0_0_57b4d7cd7ff6831612377ec04f10b811.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տվել և պահանջել է հրապարակել արտախորհրդարանական ուժերի հետ 2020–ի հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ։ Նա այս մասին գրել է Facebook–ի իր պաշտոնական էջում։«Այսօր (հոկտեմբերի 27–ին–խմբ.) ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը`ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»»,–Փաշինյանի ասածն է մեջբերել նա ու համապատասխան տեսանյութը տեղադրել։Սաղաթելյանը նաև հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին Փաշինյանն արձագանքել է, թե «ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով»։Նա նշել է, որ հիմա չի անդրադառնա այդ հանդիպումների բովանդակությանը, բայց պահանջել է բոլոր հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ հրապարակել, որպեսզի պարզ լինի, թե ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։«Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա: Ի դեպ, «...և այլն, և այլն»-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։ Ժամանակը գնաց... Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»,–գրել է Սաղաթելյանը։Ե՞րբ է զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք. պատասխանում է ՓաշինյանըՀիշեցնենք, որ Արցախյան 44–օրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ մի քանի անգամ, մասնավորապես հոկտեմբերի 19–ին, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել, բայց Նիկոլ Փաշինյանը չի արել դա և գաղտնի գնացել է ստորագրելու նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագիրը։ Փաշինյանն էլ ի պատասխան ասում է, որ արտախորհրդարանական ուժերը տեղյակ են եղել և չեն համաձայնել կանգնեցնել պատերազմը։
https://arm.sputniknews.ru/20211027/sjuniqum-zvorqeri-hetqashman-hramann-inqs-em-tvel-vor-paterazm-chliner-pashinjan-34735382.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28033184_102:0:1523:1066_1920x0_80_0_0_6265a79872f26e5c20d01784d3175b78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ, իշխան սաղաթելյան
հայաստան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ, իշխան սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը Փաշինյանին 24 ժամ է տվել. ի՞նչ է պահանջում նա
09:16 28.10.2021 (Թարմացված է: 09:23 28.10.2021) ԱԺ փոխնախագահը երկրի ղեկավարին հորդորում է մարդկանց այլևս չմոլորեցնել։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 24 ժամ է տվել և պահանջել է հրապարակել արտախորհրդարանական ուժերի հետ 2020–ի հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ։ Նա այս մասին գրել է
Facebook–ի իր պաշտոնական էջում։
«Այսօր (հոկտեմբերի 27–ին–խմբ.) ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը`ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»»,–Փաշինյանի ասածն է մեջբերել նա ու համապատասխան տեսանյութը տեղադրել։
27 հոկտեմբերի 2021, 19:26
Սաղաթելյանը նաև հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին Փաշինյանն արձագանքել է, թե «ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով»։
Նա նշել է, որ հիմա չի անդրադառնա այդ հանդիպումների բովանդակությանը, բայց պահանջել է բոլոր հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ հրապարակել, որպեսզի պարզ լինի, թե ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։
«Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա: Ի դեպ, «...և այլն, և այլն»-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։ Ժամանակը գնաց... Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»,–գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան 44–օրյա պատերազմից հետո հայտնի դարձավ, որ մի քանի անգամ, մասնավորապես հոկտեմբերի 19–ին, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել, բայց Նիկոլ Փաշինյանը չի արել դա և գաղտնի գնացել է ստորագրելու նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագիրը։ Փաշինյանն էլ ի պատասխան ասում է, որ արտախորհրդարանական ուժերը տեղյակ են եղել և չեն համաձայնել կանգնեցնել պատերազմը։