https://arm.sputniknews.ru/20211028/es-patrast-em-anmijapes-hrazharakan-tal-ete-hh-nakhagah-34766888.html
«Ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, եթե...». ՀՀ նախագահ
«Ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, եթե...». ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը համոզված է, որ կառավարման նախագահական համակարգի դեպքում շատ հստակ կլինի, թե ով է պատասխանատվություն կրում։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T15:40+0400
2021-10-28T15:40+0400
2021-10-28T15:46+0400
հայաստան
արմեն սարգսյան
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33383866_0:103:1500:947_1920x0_80_0_0_7d6d8ac8503eda0c5daf687aac817ad7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կողմ է, որ Հայաստանը վերադառնա նախագահական համակարգի։ Նա իր տեսակետը հայտնել է ՌԲԿ–ի հետ զրույցում։«Ես կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի շատ պարզ պատճառով. մեր հասարակությունը ապրել է Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում, ունեցել է երեք նախագահ, և նրա համար խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիաները հասկանալը շատ դժվար է»,– ասել է նա:Սակայն ամեն դեպքում՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, ըստ Սարգսյանի, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը:«Երբ խոսում եմ Սահմանադրության փոփոխության մասին, ոչ մի դեպքում ինձ նկատի չունեմ: Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի: Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի, և երբ երկրում դժվարին ժամանակներ լինեն, շատ հստակ լինի, թե ով է պատասխանատվություն կրում, ով է որոշումներ կայացնում»,– ընդգծել է ՀՀ նախագահը։Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մարտին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։
https://arm.sputniknews.ru/20210819/pashinyanin-dzerntu-che-voreve-popoxutyun-na-harmarvel-e-gorcox-sahmanadrutyan-28721123.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/11/33383866_32:0:1356:993_1920x0_80_0_0_c6e0c5c12dfb5d7f45f10774aa6256c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, սահմանադրություն
հայաստան, արմեն սարգսյան, սահմանադրություն
«Ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, եթե...». ՀՀ նախագահ
15:40 28.10.2021 (Թարմացված է: 15:46 28.10.2021) Արմեն Սարգսյանը համոզված է, որ կառավարման նախագահական համակարգի դեպքում շատ հստակ կլինի, թե ով է պատասխանատվություն կրում։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կողմ է, որ Հայաստանը վերադառնա նախագահական համակարգի։ Նա իր տեսակետը հայտնել է
ՌԲԿ–ի հետ զրույցում։
«Ես կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի շատ պարզ պատճառով. մեր հասարակությունը ապրել է Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում, ունեցել է երեք նախագահ, և նրա համար խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիաները հասկանալը շատ դժվար է»,– ասել է նա:
Սակայն ամեն դեպքում՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, ըստ Սարգսյանի, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը:
«Երբ խոսում եմ Սահմանադրության փոփոխության մասին, ոչ մի դեպքում ինձ նկատի չունեմ: Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի: Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի, և երբ երկրում դժվարին ժամանակներ լինեն, շատ հստակ լինի, թե ով է պատասխանատվություն կրում, ով է որոշումներ կայացնում»,– ընդգծել է ՀՀ նախագահը։
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից,
Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մարտին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։