00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան կարձագանքի Երևանի ազդակներին, բայց որոշումներն ընդունում է Բաքվի հետ. Չավուշօղլու

© REUTERS / HAMAD I MOHAMMEDМинистр иностранных дел Турции Мевлют Чавушоглу на совместной пресс-конференции со своим коллегой из Бахрейна Абдуллатифом Аль-Заяни (31 января 2022). Манама
Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу на совместной пресс-конференции со своим коллегой из Бахрейна Абдуллатифом Аль-Заяни (31 января 2022). Манама - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Բաժանորդագրվել
Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանն արդեն ընդունել է այն փաստը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունվում են՝ հաշվի առնելով Ադրբեջանի կարծիքը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ։ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. բացառիկ հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ
«Այդ հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի (Վարանդա) կատարած վերջին այցի ընթացքում»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Շուշիում - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
«Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը». Ալիևը` Բաքվի և Անկարայի քայլերի մասին
Չավուշօղլուն հավելել է, որ Հայաստանից «դրական ազդակներ են ստացվել», որոնց Անկարան նույնքան դրական կարձագանքի:
«Իսկ թե ինչ քայլեր մենք կարող ենք Ադրբեջանի հետ համատեղ ձեռնարկել, նույնպես քննարկում ենք։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել, սակայն Հայաստանում որևէ դրական շրջադարձ դեռևս տեղի չի ունեցել»,- նշել է Չավուշօղլուն։
Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները կընդունվեն բացառապես Բաքվի հետ գործակցությամբ:

«Բոլորը պետք է ընդունեն, և Հայաստանում դա արդեն ընդունում են, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք, այն քայլերը, որոնք մենք կձեռնարկենք, մենք կանենք Ադրբեջանի հետ համատեղ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում ամրագրված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին կետը, ինչը, ըստ փաստաթղթի, «համապատասխանում է տարածաշրջանում կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Փաշինյանից դրական ազդակներ կան. Էրդողանը` 6-ի ձևաչափի ու Իգդիր-Ադրբեջան երկաթգծի մասին
Փաստաթղթում ընդգծվում է, որ կողմերը պետք է աշխատեն միասին՝ «առաջ շարժվելով առանց նախապայմանների» փոխվստահության մթնոլորտ ստեղծելու և նորմալ հարաբերությունների փուլային կարգավորման համար:
Լրահոս
0