https://arm.sputniknews.ru/20211028/ajn-andzinq-vorvonq-kyntren-parsjanin-kyntren-rvobert-qvocharjanin-azhum-tezh-qarvozarshav-e-34761105.html
Այն անձինք, որոնք կընտրեն Փարսյանին` կընտրեն Ռոբերտ Քոչարյանին. ԱԺ–ում թեժ «քարոզարշավ է»
Այն անձինք, որոնք կընտրեն Փարսյանին` կընտրեն Ռոբերտ Քոչարյանին. ԱԺ–ում թեժ «քարոզարշավ է»
Sputnik Արմենիա
Իշխանականներն ու ընդդիմադիրները հակադարձում էին միմյանց և յուրաքանչյուրն իր հերթին հորդորում էր ընտրություններին մասնակցել արժանապատիվ կերպով։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T14:16+0400
2021-10-28T14:16+0400
2021-10-28T14:24+0400
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
կապան
տիմ ընտրություններ
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_0:0:1600:901_1920x0_80_0_0_a166c5986c5fbdd075e6610006d39001.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում իշխանության ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստի ընթացքում սկսեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների «քարոզարշավ» իրականացնել։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՏԻՄ ընտրություններին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ մի փոքր շեղվեց և կոչ արեց չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց, որպեսզի քարոզարշավ չիրականացնեն, քանի որ այլ հարցեր են քննարկվում ԱԺ–ում։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ ընդդիմադիր ուժն («Հայաստան» դաշինքը,–խմբ.) իր ղեկավարությունից հրահանգ ունի չգնալ մարզեր ու ՏԻՄ ընտրություններին չմասնակցել, որպեսզի չասոցացվեն այս կամ այն թեկնածուի հետ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ իշխող խմբակցությունում պատգամավոր կա (հավանաբար նկատի ունենալով Վահագն Ալեքսանյանին – խմբ.), որը մշտապես մտահոգված է իրենց դաշիքնով։«Մեզ ասում եք, թե ինչու Գորիսի ընտրություններին չենք գնացել, բայց դուք գնացիք ու արդյունքում չհաղթեցիք։ Գորիսեցին գիտի` ում է ընտրում` մարդու, ով նվիրումով ծառայել է իր քաղաքին, կառուցել ու շենացրել է։ Կապանում առաջիկայում ընտրություններ են, կարծում եմ` արժանապատիվ կերպով կմասնակցեք»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հիշեցրեց, որ իշխանությունը չի հաղթել նաև Մեղրիում ու Գյումրիում։Գրիգորյանը շեշտեց, որ ոչ ոք և հատկապես ՔՊ–ականներն իրավունք չունեն կապանցուն ասել, թե ում ընտրի։Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կայացել են հոկտեմբերի 17-ին։ Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:Որ ուժը քանի մանդատ ստացավ․ ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները
https://arm.sputniknews.ru/20211019/gvorisum-tim-yntrutjunneri-ardjunqneri-veraberjal-dimum-boghvoqner-en-stacvel-smbatjan--34439650.html
https://arm.sputniknews.ru/20211026/arcakhn-uracvoghy-davatshan-e-ynddimadir-patgamavvornery-elujtic-hetvo-lqecin-azh-dahlitshy-34692886.html
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_105:0:1525:1065_1920x0_80_0_0_4498a98d6ac861464e029ab7e479b646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, կապան, տիմ ընտրություններ, քարոզարշավ
աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, կապան, տիմ ընտրություններ, քարոզարշավ
Այն անձինք, որոնք կընտրեն Փարսյանին` կընտրեն Ռոբերտ Քոչարյանին. ԱԺ–ում թեժ «քարոզարշավ է»
14:16 28.10.2021 (Թարմացված է: 14:24 28.10.2021) Իշխանականներն ու ընդդիմադիրները հակադարձում էին միմյանց և յուրաքանչյուրն իր հերթին հորդորում էր ընտրություններին մասնակցել արժանապատիվ կերպով։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում իշխանության ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստի ընթացքում սկսեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների «քարոզարշավ» իրականացնել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՏԻՄ ընտրություններին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ մի փոքր շեղվեց և կոչ արեց չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Անպայման գնացեք ընտրության և երբևէ մի տվեք ձեր ձայնը իշխանության թեկնածուներին»,– ասաց Կյուրեղյանը։
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորեց, որպեսզի քարոզարշավ չիրականացնեն, քանի որ այլ հարցեր են քննարկվում ԱԺ–ում։
19 հոկտեմբերի 2021, 14:51
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ ընդդիմադիր ուժն («Հայաստան» դաշինքը,–խմբ.) իր ղեկավարությունից հրահանգ ունի չգնալ մարզեր ու ՏԻՄ ընտրություններին չմասնակցել, որպեսզի չասոցացվեն այս կամ այն թեկնածուի հետ։
«Այդպես եղավ Առուշ Առուշանյանի դեպքում. փորձում էիք այնպես անել, որպեսզի վերջինիս անունը զերծ պահեք Ռոբերտ Քոչարյանի անունից։ Նույնը տեղի է ունենում Կապանում, նույն կերպ «Հայաստան» դաշինքը փորձում է հեռավորություն պահել Գևորգ Փարսյանից և այն անձինք, ովքեր կընտրեն նրան` կընտրեն Ռոբերտ Քոչարյանին»,– ասաց Ալեքսանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ իշխող խմբակցությունում պատգամավոր կա (հավանաբար նկատի ունենալով Վահագն Ալեքսանյանին – խմբ.), որը մշտապես մտահոգված է իրենց դաշիքնով։
«Մեզ ասում եք, թե ինչու Գորիսի ընտրություններին չենք գնացել, բայց դուք գնացիք ու արդյունքում չհաղթեցիք։ Գորիսեցին գիտի` ում է ընտրում` մարդու, ով նվիրումով ծառայել է իր քաղաքին, կառուցել ու շենացրել է։ Կապանում առաջիկայում ընտրություններ են, կարծում եմ` արժանապատիվ կերպով կմասնակցեք»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հիշեցրեց, որ իշխանությունը չի հաղթել նաև Մեղրիում ու Գյումրիում։
26 հոկտեմբերի 2021, 18:21
Գրիգորյանը շեշտեց, որ ոչ ոք և հատկապես ՔՊ–ականներն իրավունք չունեն կապանցուն ասել, թե ում ընտրի։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կայացել են հոկտեմբերի 17-ին։ Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: