https://arm.sputniknews.ru/20211027/shiraki-marzpety-chi-hamalri-gjumru-avaganu-sharqery-4-teknatsu-inqnabacark-e-hajtnel-34718809.html
Շիրակի մարզպետը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը. 4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Շիրակի մարզպետը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը. 4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Sputnik Արմենիա
Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։ 27.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-27T15:28+0400
2021-10-27T15:28+0400
2021-10-27T15:34+0400
գյումրի
շիրակի մարզ
մարզպետ
տիմ ընտրություններ
հովհաննես հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/27001007_0:0:1403:790_1920x0_80_0_0_79411b47fb5a43d7ba9b9484b78d8e73.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:Ըստ ընտրական օրենսգրքի` հոկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում ստացել է 4 թեկնածուներից:Թեկնածուներից 2 ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիրը», ընդ որում` նրանցից մեկը ՔՊ-ի առաջին համարն է՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: «Ինքնաբացարկ է ներկայացրել նաև ՀՀԿ-ի ավագանիների ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը: Մեկ ինքնաբացարկի դիմում էլ ներկայացվել է «Բալասանյան դաշինք» կուսակցությունից»,-նշեց Տիգրան Ղազարյանը:Հավելենք, որ ՏԻՄ ընտրություններում Գյումրու ավագանու շեմը հաղթահարած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները վաղը տարածքային ընտրական հանձնաժողովից կստանան իրենց քաղաքական ուժի ավագանիների անվանական մանդատները:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):Քաղաքական ուժերը ստացան Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «վաստակած» մանդատներըՀավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
https://arm.sputniknews.ru/20211024/vor-uzhy-qani-mandat-stacav-kyh-n-hraparakel-e-tim-yntrutjunneri-ardjunqnery-34622351.html
գյումրի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/27001007_78:0:1325:935_1920x0_80_0_0_b903d830b8070a56b87486517127b23e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, շիրակի մարզ, մարզպետ, տիմ ընտրություններ, հովհաննես հարությունյան
գյումրի, շիրակի մարզ, մարզպետ, տիմ ընտրություններ, հովհաննես հարությունյան
Շիրակի մարզպետը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը. 4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
15:28 27.10.2021 (Թարմացված է: 15:34 27.10.2021) Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը չի համալրի Գյումրու ավագանու շարքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
Ըստ ընտրական օրենսգրքի` հոկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում ստացել է 4 թեկնածուներից:
Թեկնածուներից 2 ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիրը», ընդ որում` նրանցից մեկը ՔՊ-ի առաջին համարն է՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: «Ինքնաբացարկ է ներկայացրել նաև ՀՀԿ-ի ավագանիների ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը: Մեկ ինքնաբացարկի դիմում էլ ներկայացվել է «Բալասանյան դաշինք» կուսակցությունից»,-նշեց Տիգրան Ղազարյանը:
24 հոկտեմբերի 2021, 19:11
Հավելենք, որ ՏԻՄ ընտրություններում Գյումրու ավագանու շեմը հաղթահարած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները վաղը տարածքային ընտրական հանձնաժողովից կստանան իրենց քաղաքական ուժի ավագանիների անվանական մանդատները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: