https://arm.sputniknews.ru/20211027/rusereni-anvtshar-dasyntacner-qnnarkumner-malishka-gjughum-rusakan-kentrvon-bacvec-34723149.html
Ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ. Մալիշկա գյուղում «Ռուսական կենտրոն» բացվեց
Ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ. Մալիշկա գյուղում «Ռուսական կենտրոն» բացվեց
Sputnik Արմենիա
Կրթական կենտրոնը ռուսական մշակույթի տարածման հարթակ է։ 27.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-27T16:36+0400
2021-10-27T16:36+0400
2021-10-27T16:37+0400
ռուսաստան
վայոց ձոր
ռուսերեն
«դոմ մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն
մալիշկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34722487_0:188:2000:1313_1920x0_80_0_0_7ec2e70828dc2fa907a1bea17ebce3c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում բացվեց չորրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։Կրթական կենտրոնը ռուսական մշակույթի տարածման հարթակ է։ Այն նախատեսում է ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ գրականության, արվեստի մասին, կինոդիտումներ։Մալիշկայում հոկտեմբերի 1-ից արդեն մեկնարկել են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացները, որի ավարտին մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։«Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթականեր ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ նշեց, որ ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործընկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում։Ի՞նչ անել, որ Հայաստանում ռուսերեն սովորելը շահեկան դառնա. Ռոսսոտրուդնիչեստվոյի փոխտնօրենՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Դմիտրի Կազմինը դեսպանի անունից շնորհավորեց կենտրոնի բացման առթիվ և նշեց, որ սա Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցության հերթական քայլն է։Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված չորրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ Վանաձորում, երրորդը՝ Արմավիրում։
վայոց ձոր
մալիշկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34722487_0:0:2000:1500_1920x0_80_0_0_4ba29de5f6e778a8964027463cd51d6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վայոց ձոր, ռուսերեն, «դոմ մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն, մալիշկա
ռուսաստան, վայոց ձոր, ռուսերեն, «դոմ մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն, մալիշկա
Ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ. Մալիշկա գյուղում «Ռուսական կենտրոն» բացվեց
16:36 27.10.2021 (Թարմացված է: 16:37 27.10.2021) Կրթական կենտրոնը ռուսական մշակույթի տարածման հարթակ է։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում բացվեց չորրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Կրթական կենտրոնը ռուսական մշակույթի տարածման հարթակ է։ Այն նախատեսում է ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ գրականության, արվեստի մասին, կինոդիտումներ։
Մալիշկայում հոկտեմբերի 1-ից արդեն մեկնարկել են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացները, որի ավարտին մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։
«Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման կարևորությունը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը և ցանկանում ենք նման կրթական հարթականեր ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ նշեց, որ ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործընկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում։
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Դմիտրի Կազմինը դեսպանի անունից շնորհավորեց կենտրոնի բացման առթիվ և նշեց, որ սա Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցության հերթական քայլն է։
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված չորրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ Վանաձորում, երրորդը՝ Արմավիրում։