00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման առումով կան բարդացնող հանգամանքներ. Աբրահամյան

Աբրահամյան. «Հոկտեմբերի 27»-ի վարկածների քննությունը չի ընթանում կոնկրետ մեկ ուղղությամբ
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննության ընթացքին։
«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննության շրջանակում հարցաքննության են ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված և այժմ անազատության մեջ գտնվող բոլոր անձինք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն ու նրա փաստաբանը 2019 թվականին դիմում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` «Հոկտեմբերի 27-ի» գործին առնչվող կազմակերպիչների, դրդիչների մասով քրեական գործի կարճված վարույթը վերսկսելու նպատակով, և այդ դիմումը բավարարվել էր այն հիմքով, որ վարույթը կարճելու որոշումը կայացնելու ժամանակ Բախշյանի իրավունքները խախտվել էին, և նա հնարավորություն չէր ունեցել ծանոթանալու գործի նյութերին ու դիրքորոշումներ ներկայացնելու որպես տուժողի իրավահաջորդ։
Քննությունն այդ հիմքով վերսկսվել էր, որից հետո գործի քննությունը հանձնարարվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտին։ Դրանից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարություն էր ուղարկել ԱԱԾ` կոնկրետ ուղղություններով անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար։ Գործի քննությունը վերսկսվել էր, ձևավորվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

«Տեղի են ունեցել մեծաքանակ փաստաթղթերի առգրավումներ, արդեն ավարտված գործով դատական դեպարտամենտի արխիվից առգրավվել են քրեական գործին առնչվող նյութեր, առգրավվել են նաև գործին կից ձայնագրություններ, որոնք ուղարկվել են փորձաքննության»,– ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` մի քանի վարկածների քննությունը չի ընթանում կոնկրետ մեկ ուղղությամբ, և հիմնական խնդիրը հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն այլ անձանց, դրդիչների հնարավոր մասնակցության պարզումն է, նաև սպանությունների ժամանակ կիրառված ապօրինի զենք–զինամթերքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակի պարզումը, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք պարտավորություն ունեին ի պաշտոնե կանխելու, թույլ չտալու նման զարգացումները։
«Բոլորի գործողություններին պետք է տրվեն կոնկրետ իրավական գնահատականներ»,– ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը։
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշաքարի մոտ
Ըստ Աբրահամյանի` այս փուլում քրեական գործի նախաքննությունն ակտիվ ընթացքի մեջ է, թեև դեպքից անցել է ավելի քան 20 տարի, և դեպքի հետ առնչություն ունեցած մարդիկ կան, այդ թվում դատապարտված կամ վկայի կարգավիճակով, որոնք այս պահին արդեն ողջ չեն, ինչը նույնպես բարդացնող հանգամանք է, սակայն քրեական գործով վերսկսված քննության հիմնական նպատակներից մեկը հանրությանը հուզող հարցերին, կասկածներին վերջնական ու ամբողջական պատասխաններ տալն է օբյեկտիվ, լիարժեք քննության միջոցով։
Спикер Парламента Ален Симонян на брифинге в перерыве очередного заседания НС (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
«Հիմա անուններ չեմ հնչեցնի». Ալեն Սիմոնյանը` հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակը
Լրահոս
0