https://arm.sputniknews.ru/20211026/menq-argelum-enq-sharunakel-garik-martirvosjann-asel-e-inchu-e-heracel-arajin-aliqic-34676853.html
«Մենք արգելում ենք շարունակել»․ Գարիկ Մարտիրոսյանն ասել է՝ ինչու է հեռացել Առաջին ալիքից
«Մենք արգելում ենք շարունակել»․ Գարիկ Մարտիրոսյանն ասել է՝ ինչու է հեռացել Առաջին ալիքից
Sputnik Արմենիա
TNT-ն սկզբում դեմ չի եղել, որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը նաև Առաջին ալիքի եթերում հայտնվեն, բայց հետո հեռուստաալիքի ղեկավարությունը մտափոխվել է։ 26.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-26T13:17+0400
2021-10-26T13:17+0400
2021-10-26T13:17+0400
գարիկ մարտիրոսյան
հեռուստատեսություն
հաղորդավար
https://cdn.am.sputniknews.ru/img/2296/45/22964505_0:82:2565:1525_1920x0_80_0_0_968829745d9be57b3b9f8ba720eb6156.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Երգիծաբան և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ու նրա գործընկեր Սերգեյ Սվետլակովը ռուսական Առաջին ալիքի «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումից հեռացել են մեկ այլ հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրի պատճառով: Գարիկ Մարտիրոսյանն այդ մասին ասել է «Կովալսկի» YouTube–յան ալիքին։Հումորիստի խոսքով՝ TNT-ն դեմ չի եղել, երբ իրեն ու Սվետլակովին հրավիրել են «Պրոժեկտորպերիսհիլթոն» վարելու, բայց մի քանի տարի անց հեռուստաալիքի ղեկավարությունը մտափոխվել է:«Ինչ-որ պահի TNT-ում ասացին․ «Տղաներ մենք ձեզ արգելում ենք շարունակել»», - հիշում է Մարտիրոսյանը։«Ցավոք, հասկանում է». Մարտիրոսյանը խոսել է կնոջ հայերենի իմացության ու հայերի պաթոսի մասինՇոումենը նշել է, որ TNT-ն նման պայման ներկայացնելու իրավունք ուներ, քանի որ երգիծաբանների հետ երկարամյա պայմանագիր էր կնքել: Եթե Մարտիրոսյանն ու Սվետլակովը մնային Առաջին ալիքում, այդ դեպքում ստիպված կլինեին հրաժարվել TNT-ի բոլոր հայտնի նախագծերից:Հիշեցնենք` «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը Առաջին ալիքով հեռարձակվեց 2008-2012 թվականներին։ Այն վարում էին Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն։ Նախագիծը եթեր դուրս եկավ նաև 2017 թվականի մարտից մինչև դեկտեմբեր։Ինչպես Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «բեք վոկալն» օգնեց «Նոր ալիքի» Հայաստանի մասնակցին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2296/45/22964505_0:62:2565:1986_1920x0_80_0_0_b20172247b96940604093f0ce5ff398c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարիկ մարտիրոսյան, հեռուստատեսություն, հաղորդավար
գարիկ մարտիրոսյան, հեռուստատեսություն, հաղորդավար
«Մենք արգելում ենք շարունակել»․ Գարիկ Մարտիրոսյանն ասել է՝ ինչու է հեռացել Առաջին ալիքից
TNT-ն սկզբում դեմ չի եղել, որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը նաև Առաջին ալիքի եթերում հայտնվեն, բայց հետո հեռուստաալիքի ղեկավարությունը մտափոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Երգիծաբան և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ու նրա գործընկեր Սերգեյ Սվետլակովը ռուսական Առաջին ալիքի «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումից հեռացել են մեկ այլ հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրի պատճառով: Գարիկ Մարտիրոսյանն այդ մասին ասել է
«Կովալսկի» YouTube–յան ալիքին։
Հումորիստի խոսքով՝ TNT-ն դեմ չի եղել, երբ իրեն ու Սվետլակովին հրավիրել են «Պրոժեկտորպերիսհիլթոն» վարելու, բայց մի քանի տարի անց հեռուստաալիքի ղեկավարությունը մտափոխվել է:
«Ինչ-որ պահի TNT-ում ասացին․ «Տղաներ մենք ձեզ արգելում ենք շարունակել»», - հիշում է Մարտիրոսյանը։
Շոումենը նշել է, որ TNT-ն նման պայման ներկայացնելու իրավունք ուներ, քանի որ երգիծաբանների հետ երկարամյա պայմանագիր էր կնքել: Եթե Մարտիրոսյանն ու Սվետլակովը մնային Առաջին ալիքում, այդ դեպքում ստիպված կլինեին հրաժարվել TNT-ի բոլոր հայտնի նախագծերից:
Հիշեցնենք` «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը Առաջին ալիքով հեռարձակվեց 2008-2012 թվականներին։ Այն վարում էին Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն։ Նախագիծը եթեր դուրս եկավ նաև 2017 թվականի մարտից մինչև դեկտեմբեր։